Հայաստանում մեկնարկել են ԱԺ ընտրությունները, մասնակցում է 18 քաղաքական ուժ։ Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 485 հազար 851 է։ Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 2005 տեղամասեր:
Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 71 տեղական զանգվածային լրատվության միջոցներ, շուրջ 180՝ օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչներ։ Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 13 տեղական, 8 միջազգային դիտորդական առաքելություն։
Այցելուի կարգավիճակով ընտրությունները դիտարկելու են ՀՀ-ում հավատարմագրված թվով 35 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից անդամներ, ինչպես նաև 14 ընտրական մարմիններից ներկայացուցիչներ։







