Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները բոլոր 2005 ընտրատեղամասերում։
Ըստ նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում հետևյալ քաղաքական ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (49.81%), «Ուժեղ Հայաստան» դաշինք (23.29%), «Հայաստան» դաշինք (9.94%) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (4%)։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1 մլն 476 հազար 597 մարդ կամ ընտրողների 58.97%-ը։







