Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել երկրում գերության ցուցանիշների վերաբերյալ։Նշվում է, որ 2025-ին Ադրբեջանում 15 տարեկան և բարձր տարիքային խմբում մոտ 814.000 մարդ ունեցել է ավելորդ քաշի խնդիր։
Այս ցուցանիշը տղամարդկանց շրջանում կազմել է 9.3%, իսկ կանանց շրջանում՝ 10.6%:
15-19 տարեկան 797.700 մարդկանց շրջանում ավելորդ ճարպակալումը կազմել է 0.7%, 20-44 տարեկան 649/200 մարդկանց շրջանում՝ 16.4%, 45-64 տարեկան 2.408,100 մարդկանց շրջանում՝ 16.4%, իսկ 65 տարեկան և բարձր 1.012,300 մարդկանց շրջանում՝ 19.3%:
Տվյալների համաձայն՝ 15-19 տարեկան տարիքային խմբում այս ցուցանիշը տղաների շրջանում կազմել է 0.5%, իսկ աղջիկների շրջանում՝ 0.8%: 20-44 տարեկանների շրջանում ճարպակալման մակարդակը տղամարդկանց մոտ կազմել է 5.5%, իսկ կանանց մոտ՝ 3.1%: 45-64 տարեկանների շրջանում այն կազմել է 15.2% տղամարդկանց մոտ, իսկ կանանց մոտ՝ 17.6%, մինչդեռ 65 տարեկանից բարձրերի շրջանում համապատասխանաբար կազմել են 15.3% և 22.6%:
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ծայրահեղ ճարպակալման դեպքերը տարիքի հետ աճում են, ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 65 տարեկանից բարձր կանանց մոտ:







