15-06-2026 / 11:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը բարձրացրել է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Նորդուզ» մաքսակետի կարգավիճակը

2026/06/15 10:34
Իրան, Հայաստան, Տնտեսություն

«Արաս» ազատ տնտեսական գոտու հանրային կապերի վարչությունը հայտնել է, որ Հայաստանի հետ սահմանին գտնվող «Նորդուզ» մաքսակետի կարգավիճակը բարձրացվել է մինչև «գլխավոր վարչության» մակարդակի։ Փոխանցում են իրանական ԶԼՄ-ները:

Կարգավիճակի փոփոխության համաձայն՝ այսուհետ էականորեն կընդլայնվեն Նորդուզի կառավարչական ու գործառնական լիազորությունները։ Վարչական և որոշումների կայացման բազմաթիվ գործընթացներ, որոնք նախկինում պահանջում էին վերադաս մարմինների հաստատումը, այսուհետ կիրականացվեն հենց սահմանին։ Լիազորությունների նման ապակենտրոնացումը թույլ կտա զգալիորեն արագացնել մաքսային ձևակերպումները, կրճատել սահմանին բեռնատարների կայանման ժամանակը և դյուրացնել այս ուղիով իրականացվող արտահանման ու ներմուծման ողջ շղթան։

Բացի այդ, ավելի վաղ Իրանի մաքսային ծառայության համաձայնությամբ «Նորդուզի» մաքսակետը սահմանվել էր որպես մասնագիտացված մաքսատուն՝ տարբեր տեսակի ապրանքների ներմուծման ձևակերպումների իրականացման համար։ Հրապարակված պաշտոնական ծանուցման համաձայն՝ այս սահմանով գրեթե բոլոր ապրանքների ներմուծումն իրականացվելու է մասնագիտացված կարգով, և միայն բջջային հեռախոսների ներմուծումն է բացառություն կազմում այս ընթացակարգից։

«Այս սահմանը, լինելով Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միակ համատեղ ցամաքային սահմանը, առանցքային դեր է խաղում ապրանքների տարանցման և ԵԱՏՄ անդամ երկրների հետ Իրանի տնտեսական կապերի հարցում»,- ընդգծել են իրանական ԶԼՄ-ները՝ հավելելով, որ նոր փոփոխությունները կնպաստեն Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալի մեծացմանը, ինչպես նաև տարածաշրջանային առևտրային միջանցքներում Իրանի դերի ուժեղացմանը:

Նախորդ Լուրը

Իրանն ու ԱՄՆ-ը հուշագիր կստորագրեն. ի՞նչ է հայտնի

Հաջորդ Lուրը

Վաշինգտոնը հերքում է սառեցված միջոցներն Իրանին փոխանցելու մասին Թեհրանի պնդումները

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից

15/06/2026
ԱՄՆ

Վաշինգտոնը հերքում է սառեցված միջոցներն Իրանին փոխանցելու մասին Թեհրանի պնդումները

15/06/2026
ԱՄՆ

Իրանն ու ԱՄՆ-ը հուշագիր կստորագրեն. ի՞նչ է հայտնի

15/06/2026
Հաջորդ Lուրը

Վաշինգտոնը հերքում է սառեցված միջոցներն Իրանին փոխանցելու մասին Թեհրանի պնդումները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից

15/06/2026

Վաշինգտոնը հերքում է սառեցված միջոցներն Իրանին փոխանցելու մասին Թեհրանի պնդումները

15/06/2026

Իրանը բարձրացրել է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Նորդուզ» մաքսակետի կարգավիճակը

15/06/2026

Իրանն ու ԱՄՆ-ը հուշագիր կստորագրեն. ի՞նչ է հայտնի

15/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)