15-09-2026 / 19:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից

2026/06/15 11:30
ԱՄՆ, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ԻսրԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Լիբանանի տարածքից և չի ընդունում «լիբանանյան դրույթը» ԱՄՆ-ի ու Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունում։

Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանում կմնա ներկայիս դիրքերում և կշարունակի գործողությունները «Հեզբոլլահ» շարժման դեմ, ներառյալ՝ ենթակառուցվածքների ոչնչացումը և Իսրայելի նկատմամբ ցանկացած հարձակման պատասխան գործողությունները։

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրն իր հերթին նշել է, որ հրեական պետությունը չի կարող ընդունել այն պայմանները, որոնք, նրա խոսքով, չեն ապահովում երկրի անվտանգությունը։ Նա ընդգծել է, որ Իսրայելը «անկախ և ինքնիշխան պետություն է» և չի ենթարկվում Վաշինգտոնին՝ հավելելով, որ համաձայնագիրը Իսրայելի համար ոչինչ չի պարտադրում։ Բեն-Գվիրի խոսքով՝ Իսրայելը չի կարող հրաժարվել այն տարածքներից, որոնք, նրա բնորոշմամբ, «ՑԱՀԱԼ-ը ազատել է ահաբեկչական ենթակառուցվածքներից», և չի ընդունում ոչ մի զիջում «Հեզբոլլահի» նկատմամբ։

Հիշեցնենք, որ Իրանը և ԱՄՆ-ն համաձայնեցրել են պատերազմի դադարեցման վերաբերյալ հուշագրի տեքստը, որի ստորագրումը նախատեսվում է հունիսի 19-ին։ Հուշագրով պատերազմի դադարեցում է նախատեսվում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:

Նախորդ Լուրը

Վաշինգտոնը հերքում է սառեցված միջոցներն Իրանին փոխանցելու մասին Թեհրանի պնդումները

Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հաքան Ֆիդանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին

15/09/2026
Վրաստան

Լուկա Էխվայան նշանակվել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար

15/09/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն առաջին անգամ տիեզերքում զենք տեղադրելու մասին է հայտնել

15/09/2026
Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայկական մի շարք ապրանքների համար ԵՄ-ն ժամանակավորապես վերացնում է մաքսատուրքերը

15/09/2026

Հաքան Ֆիդանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին

15/09/2026

Բայրամով. Դեպի Հայաստանի սահման երկաթուղու ու ավտոճանապարհի կառուցումը կավարտվի 2027-ին

15/09/2026

Վրաստանի վարչապետ. Պետք է կանխել երկրում ռուսատյացության տարածումը

15/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)