21-07-2026 / 08:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփ. Նեթանյահուն պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի հարցում

2026/06/16 15:47
ԱՄՆ, Իրան, Միջազգային, Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի հարցում»՝ մեկնաբանելով Իրանի հետ ձեռք բերված համաձայնության ֆոնին տարածաշրջանում շարունակվող լարվածությունը։ Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրան»:

Թրամփը նշել է, որ իրեն դուր չի եկել Բեյրութի նկատմամբ իսրայելական հարվածը, որը տեղի է ունեցել Իրանի հետ համաձայնության գալուց ընդամենը մի քանի ժամ առաջ։ «Ես նրանց ասացի այդ մասին։ Ինձ դա դուր չեկավ, ընդհանրապես դուր չեկավ»,- ասել է նա։

Միաժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնությունը կարող է պահպանվել նույնիսկ այն դեպքում, եթե Իսրայելը շարունակի ռազմական գործողությունները Լիբանանում՝ նշելով, որ Իրանի շուրջ հակամարտությունն իր համար առաջնային հարցն է։ ԻԻՀ արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին, սակայն, հայտարարել է, որ Լիբանանում իսրայելական ռազմական ներկայության շարունակությունը Թեհրանը դիտարկում է որպես ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի խախտում։ Նրա խոսքով՝ պատերազմի լիարժեք ավարտը հնարավոր չէ առանց Լիբանանի հարավից Իսրայելի զորքերի դուրսբերման։

Նշենք, որ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությանը, Լիբանանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է շուրջ 3798 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 11 700-ը։ Վերջին օրերին ևս եղել են նոր զոհեր և տասնյակ վիրավորներ։ Իսրայելի ղեկավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում դուրս բերել զորքերը Լիբանանի հարավից։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործողությունները «Հեզբոլլահի» դեմ և կմնա անվտանգության գոտիներում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարվի։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը ևս հայտարարել է, որ երկիրը կապված չէ ԱՄՆ-Իրան համաձայնությամբ և չի հրաժարվի իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են պատերազմի դադարեցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Հուշագրի պաշտոնական ստորագրումը նախատեսվում է առաջիկա օրերին։

Նախորդ Լուրը

ՀՀ-ում 2026-ին կանխատեսվում է 6% տնտեսական աճ

Հաջորդ Lուրը

Ֆիդանն ու Լավրովը քննարկել են Հարավային Կովկասը

Այլ Լուրեր

Կարևոր

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը

20/07/2026
Միջազգային

Սի Ծինփինը հայտարարել է արհեստական բանականության նոր միջազգային կոալիցիա ստեղծելու մասին

20/07/2026
Մերձավոր Արևելք

Հարավային Կորեան կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել տարածաշրջանը

20/07/2026
Հաջորդ Lուրը

Ֆիդանն ու Լավրովը քննարկել են Հարավային Կովկասը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը

20/07/2026

Սի Ծինփինը հայտարարել է արհեստական բանականության նոր միջազգային կոալիցիա ստեղծելու մասին

20/07/2026

Հարավային Կորեան կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել տարածաշրջանը

20/07/2026

Իրանը ստացել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը նվազեցնելու առաջարկներ

20/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)