22-07-2026 / 05:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ճապոնիայում քննարկում են միջուկային զենքի ներկրման արգելքի չեղարկումը

2026/06/17 15:08
Անվտանգություն, Միջազգային

Ճապոնիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Ճապոնիայի նորացման կուսակցությունը» հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ առաջարկելով երկրի ռազմածովային ուժերը զինել ատոմային սուզանավերով և վերանայել միջուկային զենքի ներկրման տասնամյակների արգելքը։ Այս մասին հայտնում է «Kyodo» լրատվական գործակալությունը՝ հղում անելով կուսակցության պաշտոնական փաստաթղթին, որն առաջիկայում կփոխանցվի վարչապետ Սանաե Տակաիտիի քննարկմանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Այս առաջարկները պատրաստվել են Տոկիոյի անվտանգության ոլորտի հիմնարար սկզբունքների վերանայման համատեքստում, որոնց մշակումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Թեև իշխող կոալիցիայի գլխավոր ուժը՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ), իր պատրաստած պաշտոնական նախագծում դեռևս չի ներառել ատոմային սուզանավերի և միջուկային արգելքի չեղարկման հարցերը, սակայն, ըստ աղբյուրների, ԼԴԿ ներսում ևս քիչ չեն այս ռազմական արդիականացման կողմնակիցները։

Հիշեցնենք, որ Հիրոսիմայի և Նագասակիի ողբերգությունից հետո Ճապոնիայում գործում են այսպես կոչված «երեք ոչ միջուկային սկզբունքները»՝ չունենալ միջուկային զենք, չարտադրել միջուկային զենք, չներկրել միջուկային զենք, սակայն այս սկզբունքներն ունեն իրավական առանձնահատկություն. դրանք հաստատվել են բացառապես կառավարության որոշմամբ, չունեն օրենքի կամ Սահմանադրության ուժ և կարող են համեմատաբար հեշտությամբ վերանայվել գործադիրի կողմից։

«Ճապոնիայի նորացման կուսակցությունը» և իշխող վերնախավի զգալի հատվածն առաջարկում են անձեռնմխելի թողնել առաջին երկու կետերը (չունենալ և չարտադրել), սակայն ամբողջությամբ հրաժարվել երրորդից՝ ներկրման արգելքից։ Ըստ նախաձեռնության հեղինակների՝ ներկրման գործող արգելքը ճգնաժամային կամ պատերազմական իրավիճակներում կարող է լրջորեն խոչընդոտել Ճապոնիայի տարածք կամ տարածքային ջրեր ամերիկյան միջուկային զենքի արագ մուտքին։

Տոկիոյում կողմնակիցները պնդում են, որ այս արգելքի չեղարկումը և ԱՄՆ միջուկային զինանոցի հնարավոր ներկայությունը կղզում էապես կմեծացնի Տոկիո-Վաշինգտոն դաշինքի զսպող ուժը տարածաշրջանում՝ «հաշվի առնելով Չինաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից աճող հրթիռամիջուկային սպառնալիքները»։

Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Ճապոնիայի անվտանգության նոր ռազմավարության շուրջ քննարկումները կանցնեն առավել գործնական փուլ, ինչը կարող է շրջադարձային լինել հետպատերազմյան Ճապոնիայի պաշտպանական քաղաքականության համար։

Նախորդ Լուրը

Իտալիան հրաժարվում է ուկրաինացի մանկատան երեխաներին վերադարձնել հայրենիք

Հաջորդ Lուրը

Վրաստանի ու Ֆրանսիայի զինվորականները Սև ծովում վարժանքներ են անցկացրել. Տեսանյութ

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել

21/07/2026
Երիտասարդ փորձագետ

Լիբիան «Արաբական գարնանից» հետո. Արևմուտքի ներգրավվածությունը լիբիական ճգնաժամում (2011–2026)

21/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ հակամարտության տասներորդ գիշերը

21/07/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի ու Ֆրանսիայի զինվորականները Սև ծովում վարժանքներ են անցկացրել. Տեսանյութ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ պատրաստ է ռուսական S-400-ները վաճառել երրորդ երկրի

21/07/2026

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել

21/07/2026

Լիբիան «Արաբական գարնանից» հետո. Արևմուտքի ներգրավվածությունը լիբիական ճգնաժամում (2011–2026)

21/07/2026

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

21/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)