24-06-2026 / 18:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն կաջակցի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերի նախապատրաստմանը

2026/06/24 15:04
Կարևոր, Հայաստան, Հարավային Կովկաս

Բրյուսելում անցկացված «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձր մակարդակի մեկնարկային միջոցառման շրջանակում Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստորագրել են համատեղ մտադրությունների հուշագիր, որով պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր խորհրդատվական աջակցությունը: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ծրագրով նախատեսվում է աջակցություն տրամադրել Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստական աշխատանքներին։ Նախագծերի նպատակն է սահմանային անցակետերը կապել Հայաստանի ճանապարհային ցանցին և բարելավել տարածաշրջանային տրանսպորտային կապերը։

Առաջին փուլում Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի խորհրդատվական աջակցություն՝ անհրաժեշտ ուսումնասիրությունների շրջանակը սահմանելու և ճանապարհային նախագծերի իրագործելի տարբերակները մշակելու նպատակով։

ՏԿԵՆ-ի տվյալներով՝ նախագծերն իրականացվում են Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում և ուղղված են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ հանգույցի դերակատարության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպական միության Կապակցվածության օրակարգի առաջմղմանը։

Հուշագիրը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ադրիենն Կիրալին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները։

Նախաձեռնությունը դիտարկվում է որպես Հայաստանի և Եվրոպական միության միջև ենթակառուցվածքային համագործակցության խորացման հերթական քայլ՝ ուղղված տարածաշրջանային կապուղիների զարգացմանն ու տնտեսական ինտեգրման խթանմանը։

Նախորդ Լուրը

Թուրքիան և Հայաստանը քննարկում են երկաթուղային և ավտոճանապարհային կապերի վերականգնումը. թուրք նախարար

Հաջորդ Lուրը

Թուրքիայի խորհրդարանի նախագահ. Մինչև վերջ լինելու ենք Կովկասի խաղաղության գործընթացի կողքին

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստան-Վրաստան առևտուրը 5 ամսում աճել է գրեթե 50%-ով

24/06/2026
Հայաստան

ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային վարկային համաձայնագիրը

24/06/2026
Կարևոր

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև կընտրի ԵԱՏՄ-ն

24/06/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի խորհրդարանի նախագահ. Մինչև վերջ լինելու ենք Կովկասի խաղաղության գործընթացի կողքին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Անոմալ շոգի պատճառով այցելուների համար փակվել է Էյֆելյան աշտարակը

24/06/2026

Հայաստան-Վրաստան առևտուրը 5 ամսում աճել է գրեթե 50%-ով

24/06/2026

Լեհ պատգամավորը կոչ է արել երկրից վտարել բոլոր ուկրաինացիներին

24/06/2026

ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային վարկային համաձայնագիրը

24/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)