2026թ․ հունվար-մայիսին Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունն աճել է 49.4%-ով՝ հասնելով 421.5 մլն դոլարի։ Հայաստանից ներմուծումը կրկնապատկվել է 5 ամսվա ընթացքում: Վիճակագրության համաձայն՝ հունվար-մայիսին Վրաստանը Հայաստանից գնել է 166.1 մլն դոլարի ապրանք։
Ներմուծող երկրների վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 9-րդ տեղը՝ 2.3%-ի մասնաբաժնով:
Ներմուծման նման աճը պայմանավորված է պղնձի և թանկարժեք մետաղների հանքաքարերի ծավալի աճով: Հայաստանից ամենաշատ գնված 10 ապրանքի վարկանիշային աղյուսակը հետևյալն է՝
• Պղնձի հանքաքարեր և խտանյութեր՝ 105 մլն դոլար, 38․619 տոննա;
• Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր՝ 13.4 մլն դոլար, 1192 տոննա;
• Ապակե շշեր և տարաներ՝ 8.7 մլն դոլար, 17․918 տոննա։
• Մարդատար մեքենաներ՝ 6.1 մլն դոլար։
• Էլեկտրաէներգիա՝ 2.9 մլն, 474 տոննա։
• Կտրված ծաղիկներ և կոկոններ ՝ 2.6 մլն դոլար, 588 տոննա։
• Սիգարներ և սիգարիլոներ՝ 1.5 մլն, 119 տոննա։
• Բեռների տեղափոխման համար նախատեսված ապրանքներ՝ 1.5 մլն, 893 տոննա։
• Թարմ կամ չորացրած խաղող՝ $1.2 մլն, 1369 տոննա։
Վրացական մեդիան նշում է, որ Ռուսաստանի՝ հայկական ապրանքների ներմուծման արգելքից հետո Վրաստան կտրված ծաղիկների և կոկոնների ներմուծումն աճել է։ Նշվում է նաև, որ եթե նախկինում Հայաստանից թարմ ձուկ չէր ներմուծվում, ապա այժմ ներմուծվել է 139․000 դոլարի ձուկ։
Վրաստանից Հայաստան արտահանումները նույնպես աճել են՝ կազմելով 255.4 մլն դոլար: Ամենաշատն արտահանվել են՝
• Ավտոմեքենաներ՝ 32.5 միլիոն դոլար
• Նավթ և նավթամթերք՝ 13 միլիոն դոլար
• Ալկոհոլային խմիչքներ՝ 12.1 միլիոն դոլար
• Բուլդոզերներ՝ 8.7 միլիոն դոլար
• Լիմոնադներ՝ 7.5 միլիոն դոլար
• Փաթեթավորված դեղամիջոցներ՝ 7.3 միլիոն դոլար
• Ալյումինե ձողեր և պրոֆիլներ՝ 4.4 միլիոն դոլար
• Օդորակման համակարգերի սարքավորումներ՝ 4.4 միլիոն դոլար
• Գիպսից կամ դրա հիման վրա պատրաստված խառնուրդներից պատրաստված արտադրանք՝ 4.1 միլիոն դոլար
• Ազոտական պարարտանյութեր՝ 4.1 միլիոն դոլար







