17-07-2026 / 06:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում սահմանային երեք անցակետ կառուցել

2026/07/08 16:36
Անվտանգություն, Հայաստան

Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանում կառուցել երեք սահմանային անցակետ, իսկ այդ ծրագրերի իրականացման առաջին նախապայմանը կլինի տարածքների ականազերծումը։ Այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ներկայացնելով ԵՄ-ի կողմից Հայաստանին նվիրաբերված ժամանակակից ականազերծման մեքենան։ Փոխանցում է «Արմենպրես»-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մեքենան կծառայի՞ միայն սահմանամերձ բնակչության անվտանգությանը, թե՞ նաև ենթակառուցվածքային ծրագրերին՝ Մարագոսը պատասխանել է, որ այն կարևոր նշանակություն կունենա երկու ուղղություններով։

«Կապի նախագծերը պահանջում են մաքրել այն տարածքները, որոնցով դրանք պետք է անցնեն։ Ինչպես գիտեք, մենք արդեն պարտավորվել ենք կառուցել երեք սահմանային անցակետ և այժմ աշխատում ենք այդ ծրագրի մանրամասների վրա։ Սակայն ականազերծումը կլինի առաջին անհրաժեշտ քայլը, որպեսզի այդ կարևոր շինարարական աշխատանքները կարողանան առաջ շարժվել»,-նշել է Մարագոսը՝ առանց մանրամասնելու, թե որ հատվածներում է նախատեսվում սահմանային անցակետերի կառուցումը։

Նա հավելել է, որ Եվրոպական միությունը շարունակում է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը՝ ներդրումներ կատարելով ինչպես անվտանգության, այնպես էլ ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ։

ՀՀ-ում ԵՄ դեսպանի բնորոշմամբ՝ ԵՄ-ն հետևողականորեն աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ, և այդ համագործակցությունն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս Հայաստանի քաղաքացիների համար։

«Մենք աշխատում ենք ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, և սա շատ կոնկրետ օգուտներ է բերում հայ ժողովրդին։ Եվրոպական միությունը ներդրումներ է կատարել հակամարտությունից տուժած բնակչության անվտանգության ապահովման գործում՝ տարբեր ծրագրերի, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMA) գործունեության միջոցով։ Այժմ մենք ներդրումներ ենք կատարում նաև կյանքեր փրկելու գործում՝ համագործակցելով Հայաստանի ականազերծման գործողությունների կառույցի հետ»,- շեշտել է Վասիլիս Մարագոսը՝ մանրամասնելով, որ Հայաստանին փոխանցված ականազերծման մեքենան արտադրվել է Խորվաթիայում և եվրոպացի հարկատուների համերաշխության կոնկրետ դրսևորումն է Հայաստանի նկատմամբ։

Tags: ԵՄՀայաստան
Նախորդ Լուրը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի

Հաջորդ Lուրը

Հայաստանում կբացվի պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան

Այլ Լուրեր

Ժամանց

Հայաստանը 87-րդն է աշխարհի ամենահամեղ խոհանոց ունեցող երկրների ցանկում

16/07/2026
ԱՄՆ

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

16/07/2026
Անվտանգություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նոր ղեկավարին

16/07/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանում կբացվի պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Օդային տագնապի պատճառով ֆոն դեր Լայենը Կիևում ընդհատել է ճեպազրույցը և պատսպարվել թաքստոցում

16/07/2026

Հայաստանը 87-րդն է աշխարհի ամենահամեղ խոհանոց ունեցող երկրների ցանկում

16/07/2026

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «կարմիր գիծ» է, և սպառնացել է հարվածել տարածաշրջանի ենթակառուցվածքներին

16/07/2026

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

16/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)