10-07-2026 / 15:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում կբացվի պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան

2026/07/08 17:15
Հայաստան, Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպը» հայտարարում են «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակում 2027-2028 մրցաշրջանից Երևանում իր գործունեությունը կսկսի Sport Lisboa e Benfica պորտուգալական հանրաճանաչ ակումբի պաշտոնական ակադեմիան։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը։

Նախագիծը կյանքի կկոչվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տարածքում, որի մի հատվածը ՀՖՖ-ն երկարաժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպ» ՍՊԸ-ին՝ «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագծի իրականացման նպատակով։ Այս որոշումը պայմանավորված է նախաձեռնության բացառիկ մասշտաբով և հայկական ֆուտբոլի զարգացման համար դրա ռազմավարական նշանակությամբ, ինչպես նաև այն փաստով, որ SL Benfica-ի ակադեմիան աշխարհի առաջատար ֆուտբոլային ակադեմիաներից մեկն է։

«Բենֆիկա Ակադեմիա Հայաստանը» իր գործունեությունը կմեկնարկի 4-ից 17 տարեկան շուրջ 1000 պատանի մարզիկներով։ Ինչպես Պորտուգալիայում գործող «Բենֆիկայի» զարգացման մոդելը, այնպես էլ այս ակադեմիան կընդգրկի պատանի ֆուտբոլիստների զարգացման բոլոր փուլերը։

Ակադեմիան կգործի «Բենֆիկայի» տեխնիկական վերահսկողության ներքո՝ ապահովելով ակումբի միջազգային ճանաչում ունեցող մեթոդաբանության, մարզիչների կրթական համակարգի, տաղանդների հայտնաբերման գործընթացների և խաղացողների զարգացման փիլիսոփայության լիարժեք ներդրումը։ Բենֆիկայի մասնագետները կաշխատեն տեղացի մասնագետների հետ մեկ թիմում։

Ֆուտբոլիստների պատրաստումից բացի, նախագիծը հատուկ ուշադրություն կդարձնի նաև տեղացի մարզիչների, տեխնիկական մասնագետների և ֆուտբոլի ոլորտի այլ մասնագետների կրթությանը և մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ նպաստելով Հայաստանի ֆուտբոլային չափանիշների համակողմանի զարգացմանն ու կատարելագործմանը։

Tags: Հայաստան
Նախորդ Լուրը

ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում սահմանային երեք անցակետ կառուցել

Հաջորդ Lուրը

Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են բնական գազի ոլորտում համագործակցության խորացումը

Այլ Լուրեր

Կարևոր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
ԱՄՆ

Ամերիկացի ինժեներները «TRIPP» նախագծի շրջանակներում ժամանել են Հայաստան

10/07/2026
Հայաստան

Հայաստանն ու Հունաստանը քննարկում են տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները

09/07/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են բնական գազի ոլորտում համագործակցության խորացումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026

Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկություններ է տվել Թրամփի դեմ Իրանի կողմից նախապատրաստվող ենթադրյալ մահափորձի մասին

10/07/2026

Ձերբակալվել է Ստամբուլի հայկական եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը

10/07/2026

Զինված անձինք կրակ են բացել Ալի Խամենեիի դամբարանի մոտ

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)