Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին։ Նա նշել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հորմուզի նեղուցը պատերազմական գոտի չդառնա։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Հորմուզի նեղուցի վերաբերյալ Թուրքիան անում է հնարավոր ամեն ինչ։ Մենք չենք ուզում, որ նեղուցը դառնա պատերազմական գոտի։ Մենք ուրախ կլինենք, եթե հաջողվի կանխել դա», – ընդգծել է Էրդողանը։
Գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծման աշխատանքներին։






