13-07-2026 / 11:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն և Իրանն ուժգին հարվածներ են փոխանակել. Հորմուզի նեղուցը կրկին փակ է

2026/07/13 10:03
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան, Մերձավոր Արևելք

Հուլիսի 11-ին և 12-ին Միացյալ Նահանգների և Իրանի զինված ուժերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի նոր փոխադարձ հարվածներ են իրականացրել: Լարվածության ֆոնին իրանական կողմը հայտարարել է Հորմուզի նեղուցը կրկին փակելու մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ըստ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության՝ միայն երեք օրում ամերիկյան ուժերը հարվածել են իրանական ավելի քան 300 ռազմական թիրախների, որոնցից 140-ը՝ հուլիսի 11-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ին տված կարճ հարցազրույցում, մեկնաբանելով հարվածները, ընդգծել է. «Մենք նրանց ջախջախում ենք»: Թրամփը նաև հասկացրել է, որ հրադադարն ավարտված է համարում, թեև դուռը բաց է թողնում հետագա բանակցությունների համար:

Նահանգների գործողություններին ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի արաբական երկրներին: Իրանական հարվածների թիրախում են հայտնվել Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթն ու Օմանը: Բացի այդ, հուլիսի 11-ին իրանական կողմը նախազգուշական կրակով Հորմուզի նեղուցով երթևեկող նավ է կանգնեցրել, իսկ հաջորդ օրը թիրախավորել մեկ այլ նավ: Միջադեպերից հետո Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է նավագնացության համար:

Իրանի կողմից ստեղծված «Պարսից ծոցի նեղուցի հարցերով վարչությունը» ընդգծել է, որ նեղուցով անցումն այս պահին հնարավոր չէ «ԱՄՆ զինուժի ապօրինի տեղաշարժերի պատճառով», և նոր թույլտվություններ կտրվեն միայն կայունության վերականգնումից հետո: Միացյալ Նահանգները, սակայն, հայտարարում է, որ իր ուժերը դիրքավորված են նավագնացության ազատությունն ապահովելու համար և հերքում է, թե Իրանը վերահսկում է նեղուցը՝ նշելով, որ նավերի երթևեկությունը շարունակվում է այլընտրանքային՝ Օմանին մոտ գտնվող հարավային ընդլայնված երթուղով:

Լարվածության առնչությամբ Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Միակողմանի գործարքների դարաշրջանն ԱՎԱՐՏՎԱԾ Է: Մենք ձեզ զգուշացրել էինք՝ պահեք ձեր խոսքը կամ վճարեք գինը»:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով ԱՄՆ հարվածները: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է, որ պատերազմի դադարեցման հուշագրի ստորագրումից ընդամենը 25 օր անց Վաշինգտոնը խախտել է դրա գրեթե բոլոր կետերը՝ հարվածելով Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքներին, ձկնորսական ու բեռնատար նավերին և այլ օբյեկտների:

Հայտարարության մեջ Թեհրանը նախազգուշացում է հղել Պարսից ծոցի հարավային ափին գտնվող հարևան պետություններին՝ ընդգծելով. «Ամերիկյան ահաբեկչական բանակը, Իրանի դեմ ռազմական ագրեսիա նախապատրաստելու համար օգտագործելով Պարսից ծոցի հարավային ափի երկրների տարածքն ու հնարավորությունները, այդ պետություններն ակնհայտորեն վերածել է ընդդեմ իրանական ժողովրդի մղվող անօրինական պատերազմի թատերաբեմի։ Հարևան երկրները, միջազգային իրավունքի համաձայն, պարտավոր են թույլ չտալ ագրեսոր կողմերին օգտագործել իրենց տարածքը: Իրանի դեմ հարձակումների ցանկացած աղբյուր և մեկնարկային կետ դառնալու է Իրանի զինված ուժերի օրինական պաշտպանական հարվածների թիրախը»։

Tags: ԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԻրանՀորմուզի նեղուց
Նախորդ Լուրը

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

Հաջորդ Lուրը

Հայտնի են ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչների մասնակիցները

Այլ Լուրեր

ԱՄՆ

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026
Մերձավոր Արևելք

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026
ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Հաջորդ Lուրը

Հայտնի են ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչների մասնակիցները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայտնի են ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչների մասնակիցները

13/07/2026

ԱՄՆ-ն և Իրանն ուժգին հարվածներ են փոխանակել. Հորմուզի նեղուցը կրկին փակ է

13/07/2026

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)