29-08-2026 / 00:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է Մոսադի հետ գաղտնի կապերի և տնային կալանքի մասին լուրերը

2026/07/14 12:12
Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է շրջանառվող այն տեղեկությունները, թե Իսրայելի արտաքին հետախուզությունը (Մոսադ) գաղտնի կապեր է հաստատել նրա հետ՝ իշխանափոխության դեպքում վերջինիս Իրանի ղեկավար կարգելու նպատակով։

«Iran International»-ի փոխանցմամբ՝ նախկին նախագահի գրասենյակը հայտարարել է, որ «The New York Times» պարբերականի հրապարակած նյութը հորինվածք է, իսկ դրանում տեղ գտած պնդումները՝ «հոլիվուդյան ոճի հայտարարություններ»։ Գրասենյակը նաև հերքել է Ահմադինեժադի տնային կալանքի տակ գտնվելու մասին լուրերը՝ շեշտելով, որ նա շարունակում է իր ամենօրյա բնականոն աշխատանքը։

Զուգահեռաբար, իսրայելական 14-րդ ալիքի եթերում Մոսադի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սագի Ասուլինը քննադատել է այս գործողության մանրամասների հանրայնացումը՝ նշելով, որ եթե տեղեկություններն իրական են, ապա նման արտահոսքը կարող է լրջորեն վնասել հետախուզական աղբյուրներին ու պետական անվտանգությանը, ինչպես նաև վտանգել հենց Ահմադինեժադին Իրանի ներսում։

Այս արձագանքները հաջորդել են «The New York Times»-ի այն աղմկահարույց հրապարակմանը, ըստ որի՝ Մոսադը մի քանի տարի գաղտնի կապ է պահպանել Ահմադինեժադի հետ՝ նախապատրաստվելով Իրանում հնարավոր իշխանափոխությանը։ Ըստ թերթի աղբյուրների՝ շփումները սկսվել են 2022 թվականին, երբ Իսրայելում եզրակացրել են, որ նախկին նախագահի հարաբերությունները երկրի հոգևոր էլիտայի հետ վատթարացել են։

Թերթը նշել էր, թե Իրանի նախկին նախագահը ֆինանսական և լոգիստիկ աջակցություն է ստացել արտասահմանյան ուղևորությունների համար և գաղտնի հանդիպումներ ունեցել Բուդապեշտում, որտեղ 2024 թվականին նրան անձամբ հանդիպել է նաև Մոսադի ղեկավար Դավիթ Բարնեան։ Հրապարակման համաձայն՝ Իսրայելն Ահմադինեժադին դիտարկել է որպես ապագա անցումային շրջանի հնարավոր առաջնորդ, սակայն 2026 թվականի փետրվարին՝ Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմի մեկնարկին, նախագծի վերջին փուլը ձախողվել է։ Թեհրանում Ահմադինեժադի նստավայրին հասցված իսրայելական հարվածից հետո հետախուզությունը նրան տեղափոխել է անվտանգ վայր, սակայն, ըստ հրապարակման, նախկին նախագահը կորցրել է վստահությունը ծրագրի հանդեպ և հրաժարվել իշխանության վերադառնալու առաջարկից։

Tags: ԻսրայելԻրան
Նախորդ Լուրը

Թուրքիան և Ադրբեջանը աշխարհի ամենամտերիմ երկու պետություններն են. Ալիև

Հաջորդ Lուրը

ՌԴ և Չինաստանի ռազմանավերը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համատեղ պարեկության են դուրս եկել

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփը Հորմուզի նեղուցը պատկերող քարտեզ է հրապարակել՝ այն ներկայացնելով որպես ԱՄՆ տարածք

28/08/2026
Ադրբեջան

ԱՄՆ-ն Ադրբեջանին մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելու հարցում Չինաստանին աջակցելու մեջ

28/08/2026
Թուրքիա

Թուրքիան վիզային ռեժիմից ազատել է Սիրիայի դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց

28/08/2026
Հաջորդ Lուրը

ՌԴ և Չինաստանի ռազմանավերը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համատեղ պարեկության են դուրս եկել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հարավկովկասյան երկաթուղու շուրջ Հայաստանի պահանջները Ռուսաստանում զարմանք են առաջացնում․ Լավրով

28/08/2026

Ուկրաինայի հարցով բանակցությունները «խոր դադարի» մեջ են. Պեսկով

28/08/2026

Թրամփը Հորմուզի նեղուցը պատկերող քարտեզ է հրապարակել՝ այն ներկայացնելով որպես ԱՄՆ տարածք

28/08/2026

«Ֆորմուլա-1»-ը վեց տարվա դադարից հետո վերադառնում է Թուրքիա

28/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)