26-10-2026 / 00:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը խոստացել է աջակցել Լիբանանին և հայտարարել ԱՄՆ-Լիբանան ուղիղ չվերթների վերականգնման մասին

2026/07/22 11:54
ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Լիբանանին և կվերականգնի ԱՄՆ-ից այդ երկիր ուղիղ ավիաչվերթները։ Այս մասին հայտնել է «The Associated Press»-ը։

«Լիբանանի հետ շատ վատ են վարվել, սակայն մենք ցանկանում ենք, որ այդ երկիրը ստանա այն հարգանքը, որին արժանի է։ Մենք շատ ենք օգնելու Լիբանանին»,- հայտարարել է Թրամփը՝ չմանրամասնելով, թե ինչ աջակցություն է նախատեսվում։

Հանդիպումից ժամեր անց ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցում հայտնել է, որ իր վարչակազմին հանձնարարել է թույլատրել ամերիկյան ավիաընկերություններին վերականգնել Լիբանան ուղիղ չվերթները։ Դրանք դադարեցվել էին 1985 թվականին՝ TWA Flight 847 ինքնաթիռի առևանգումից հետո։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Իսրայելի և Լիբանանի միջև հունիսի 26-ին ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված շրջանակային համաձայնագրի իրականացումը, որը նախատեսում է իսրայելական զորքերի փուլային դուրսբերում Լիբանանի հարավից և «Հեզբոլլահ»-ի զինաթափում։

Թրամփը հայտարարել է, որ իսրայելական ուժերը «գտնվում են դուրսբերման գործընթացում», սակայն մանրամասներ չի ներկայացրել։

Իր հերթին Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը բարձր է գնահատել Թրամփի նախաձեռնությունները՝ նշելով, որ նրա տեսլականը խաղաղությունն է և այն կդառնա նրա քաղաքական ժառանգությունը։

Չնայած դրան՝ տեղում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Լիբանանի և Իսրայելի զինվորականները տարբեր գնահատականներ են տվել փորձնական գոտիներում զորքերի տեղակայման և իսրայելական ուժերի դուրսբերման վերաբերյալ, իսկ լիբանանյան բանակը հայտնել է, որ իր ստորաբաժանումների տեղակայման ընթացքում իսրայելական զինվորականները նախազգուշական կրակ են բացել։

Tags: ԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԻսրայելԼիբանան
Նախորդ Լուրը

Ուկրաինական անօդաչուները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստներին․ կա 8 տուժած

Հաջորդ Lուրը

Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին

Այլ Լուրեր

Հայաստան

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Թուրքիա

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Միջազգային

ԵՄ-ն պատրաստ է տրամադրել Ուկրաինայի պահանջած լրացուցիչ 70 մլրդ եվրոյի երկու երրորդը

23/10/2026
Հաջորդ Lուրը

Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)