Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Այս մասին հայտնել է նույն դաշինքի պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանի պնդմամբ՝ որ գործընթացն իրավական հիմքեր չունի, քանի որ Կարապետյանն արդեն ստացել է պատգամավորի կարգավիճակ, և հարցը, ըստ նրա, այլևս ԿԸՀ-ի իրավասության շրջանակում չէ։
Քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը կապված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավարի համախոհ Ալիկ Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական գործի հետ։ Ալեքսանյանը կալանավորված է՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և ընտրակաշառք տալու մեղադրանքով։







