14-11-2025 / 13:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Լիբիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ

2020/06/09 13:29
Մերձավոր Արևելք

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Լիբիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ

«Մենք շարունակում ենք հետևել Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին և հավատացած ենք, որ քաղաքական երկխոսությունը պայմաններ կստեղծի Լիբիայում ճգնաժամի հաղթահարման և հարատև խաղաղության հաստատման համար։
Այս տեսակետից Հայաստանը ողջունում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման և հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսություն սկսելու ուղղությամբ։ Հույս ենք հայտնում, որ Լիբիայում հակամարտող բոլոր կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն Լիբիայի ժողովրդի բարօրության և անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Նշենք, որ հունիսի 4-ին Լիբիայի արևմուտքում գործող «Ազգային համաձայնության կառավարության» (ԱՀԿ֊GNA) ուժերը հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Տրիպոլիի միջազգային օդանավակայանը։ Հիշեցնենք, որ 2011թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն:
Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: «Լիբիայի ազգային բանակը» ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։





Նախորդ Լուրը

Վրաստանաբնակ հայերը Հայաստանին շնչառական սարքեր են նվիրել

Հաջորդ Lուրը

Իրանցին մահվան է դատապարտվել գեներալ Սոլեյմանիի մասին ԿՀՎ-ին և «Մոսադ»-ին տեղեկություն տրամադրելու համար

Այլ Լուրեր

Անվտանգություն

«ՀԱՄԱՍ»-ի զինյալները Գազայից կարող են տեղափոխվել Թուրքիա

13/11/2025
Անվտանգություն

Սիրիային տրամադրվող օգնության դադարեցումը սպառնում է քաղաքացիական պատերազմով. Ռուբիո

13/11/2025
Հայաստան

Դեսպան Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթանին

13/11/2025
Հաջորդ Lուրը

Իրանցին մահվան է դատապարտվել գեներալ Սոլեյմանիի մասին ԿՀՎ-ին և «Մոսադ»-ին տեղեկություն տրամադրելու համար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյանը Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում ընդգծել է ԱՄՆ նախագահի առանձնահատուկ դերը

14/11/2025

Թբիլիսիում կայացել է ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարար նախարարների առանձնազրույցը

14/11/2025

Ռոնալդուն բաց կթողնի Հայաստանի դեմ հանդիպումը

14/11/2025

Քննարկվել է Երևան–Լոս Անջելես ուղղությամբ ուղիղ թռիչքներ իրականացնելու հնարավորությունը

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)