31-07-2026 / 16:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան

2026/07/31 15:14
Անվտանգություն, Հայաստան, Վրաստան

Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հրավերով հուլիսի 27-30-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն:

Այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հետ, որի ընթացքում վրացական կողմը ներկայացրել է սահմանապահ ոստիկանության կառուցվածքը, հիմնական գործառույթները և գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային անվտանգության ապահովման և սահմանապահ գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև վերահաստատվել է համագործակցությունը շարունակաբար զարգացնելու պատրաստակամությունը։

Պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Լևան Մաիսուրաձեի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են պարեկային ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանի անցման կետերում առաջացող հերթերի հետ կապված խնդիրները։

Պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի ՆԳՆ հանրային անվտանգության և ոստիկանության ակադեմիա, ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, ժամանակակից ուսումնական ենթակառուցվածքները և վերապատրաստման հնարավորությունները, որտեղ վերապատրաստում են անցնում նաև սահմանապահները։ Այցի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը այցի ավարտին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիին հրավերի, ջերմ ընդունելության, արդյունավետ հանդիպումների և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված կառուցողական քննարկումների համար։

Tags: ՀայաստանՀայաստան-Վրաստան հարաբերություններՎրաստան
Նախորդ Լուրը

TRIPP-ը միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Իրանին. Նիկոլ Փաշինյան

Հաջորդ Lուրը

Իսպանիան լրացուցիչ զորք է տեղակայում Սեուտայում. հազարավոր միգրանտներ հատել են Մարոկկոյի հետ սահմանը

Այլ Լուրեր

Իրան

TRIPP-ը միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Իրանին. Նիկոլ Փաշինյան

31/07/2026
Հայաստան

Պայմանագրի փոփոխման դեպքում Ռուսական երկաթուղիները կպահանջի վերադարձնել ներդրումները. Բելոզյորով

31/07/2026
Թուրքիա

Սկյուտարի հայկական գերեզմանատան վրա հարձակման գործով դատը կսկսվի օգոստոսի 20-ին

31/07/2026
Հաջորդ Lուրը

Իսպանիան լրացուցիչ զորք է տեղակայում Սեուտայում. հազարավոր միգրանտներ հատել են Մարոկկոյի հետ սահմանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը վստահ չէ Ուկրաինային Patriot-ների արտադրման արտոնագիր տրամադրելու հարցում

31/07/2026

Իսպանիան լրացուցիչ զորք է տեղակայում Սեուտայում. հազարավոր միգրանտներ հատել են Մարոկկոյի հետ սահմանը

31/07/2026

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան

31/07/2026

TRIPP-ը միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Իրանին. Նիկոլ Փաշինյան

31/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)