03-08-2026 / 15:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Ադրբեջանին կարող են մղել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Ֆաթիհ Ջեյլան

2026/08/03 14:46
Ադրբեջան, Թուրքիա, Կարևոր, Հայաստան

«Անկարայի քաղաքականության կենտրոն»-ի (Ankara Policy Center) նախագահ Մեհմեթ Ֆաթիհ Ջեյլանը հյուրընկալել է փոխանակման ծրագրի շրջանակներում Թուրքիայում գտնվող հայ և թուրք լրագրողներին։ Զրույցի ընթացքում Ջեյլանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարներին, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Անկարա-Բաքու հարաբերություններին, սահմանային ենթակառուցվածքների նախապատրաստմանը և տարածաշրջանային կապակցվածությանը։

Ջեյլանի համոզմամբ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար երկկողմ խոչընդոտներ չկան, իսկ հիմնական խնդիրը շարունակում է մնալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների չկարգավորված լինելը. «Հայաստան-Թուրքիա հարաբերություններում խոչընդոտներ չկան, խնդիրը միշտ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն են։ Թուրքիան նույնպես անհամբերությամբ սպասում է սահմանների բացմանը»,- ասել է նա։

Նրա գնահատմամբ՝ ներկայում ստեղծվել է հնարավորությունների պատուհան, որը պետք է օգտագործել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու համար, քանի դեռ «Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է այլ խնդիրների վրա»։

Ջեյլանը նշել է, որ Ադրբեջանին պետք է մղել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, իսկ այդ ուղղությամբ ազդեցություն գործադրելու հնարավորություն ունեն Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները։

Ջեյլանի դիտարկմամբ՝ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին գործնական քայլերը կարող են նաև անուղղակի ուղերձ լինել Ադրբեջանին։ Նա այդ համատեքստում հիշատակել է Անիի պատմական կամրջի վերականգնման ծրագիրը, Կարս-Գյումրի երկաթուղու և սահմանային ենթակառուցվածքների նախապատրաստումը, ինչպես նաև Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցչի մասնակցությունը Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Ամբողջ ենթակառուցվածքը՝ Կարս-Գյումրի սահմանը, պատրաստ է։ Ամեն ինչ տեղում է։ Գուցե սա Բաքվի վրա գործադրվող անուղղակի ճնշում է՝ ասելու համար՝ «տեսեք, մեզ անհրաժեշտ է այս համաձայնագրի վերջնականացումը»»,- նշել է Ջեյլանը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ տեղեկություն չունի՝ արդյոք այս հարցերն ուղղակիորեն քննարկվում են Անկարայի և Բաքվի միջև, ուստի չի կարող մեկնաբանել փակ դռների հետևում ընթացող բանակցությունները։ Այդուհանդերձ, ըստ նրա՝ տեղում իրականացվող ծրագրերը վկայում են, որ Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։

Պատասխանելով հարցին, թե ինչ հետևանքներ կարող են լինել, եթե Թուրքիան որոշի առանց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ավելի արագ առաջ շարժվել Հայաստանի հետ հարաբերություններում, Ջեյլանը նշել է, որ դա կարող է լարվածություն առաջացնել Անկարա-Բաքու հարաբերություններում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը Թուրքիայում տնտեսական լայն կապեր և ազդեցության տարբեր գործիքներ ունի, որոնց կիրառումը կարող է վնասել երկու երկրների հարաբերություններին։ Հենց այդ պատճառով էլ, ըստ Ջեյլանի, Անկարան զգուշորեն է առաջ շարժվում՝ միաժամանակ գործնական ազդակներ ուղարկելով Բաքվին։

«Այս ամենը որոշակի իմաստով ուղերձ է Բաքվին՝ «տեսեք, մենք պատրաստ ենք, և արեք հնարավոր ամեն բան, որպեսզի հասնենք լիարժեք կարգավորման»։ Դա շահավետ կլինի ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի, ամբողջ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի համար»,- ասել է նա։

Ջեյլանի գնահատմամբ՝ միջազգային դերակատարներն արդեն ավելի ակտիվ ներգրավվածություն են ցուցաբերում Բաքվի նկատմամբ։ Նա այդ գործընթացի սկիզբը կապել է նախորդ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարության հետ, ինչպես նաև կարևորել տարածաշրջանային կապակցվածությանն ուղղված Եվրամիության նախաձեռնությունները։

«Նման երկրներից որոշակի ուղերձներ կուղղվեն նաև Բաքվին։ Ջեյ Դի Վենսը և Մարկո Ռուբիոն նույնպես այցելել են Բաքու։ Որոշակի շարժ կա, ես դրանում համոզված եմ»,- նշել է Ջեյլանը։

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա սահմանի հայկական հատվածում ռուս սահմանապահների ներկայությանը՝ Ջեյլանը հայտարարել է, որ Թուրքիան կցանկանար սահմանի մյուս կողմում տեսնել հայ սահմանապահների։

«Մենք կցանկանայինք սահմանի մյուս կողմում տեսնել մեր հայ գործընկերներին, ոչ թե ռուսներին։ Մենք տասնամյակներ շարունակ ռուսների հետ ապրել ենք խորհրդային տարիներին, իսկ հիմա հայերը պետք է ստանձնեն իրենց սահմանի հսկողությունը։ Հայաստանը պատկանում է հայերին, հետևաբար հենց նրանք պետք է այնտեղ լինեն»,- ընդգծել է նա։

Անուշիկ Բադեյան, Անկարա

Tags: ԱդրբեջանԹուրքիաՀայաստանՀայաստան-ԹուրքիաՌԴ
Նախորդ Լուրը

Վրաստանի Անակլիայի նավահանգստում սկսվում են ծովի հատակի խորացման աշխատանքները

Հաջորդ Lուրը

Եվրոպան պատրաստվում է ծայրահեղ շոգին․ ենթակառուցվածքները հարմարեցնում են մինչև 55°C ջերմաստիճանին

Այլ Լուրեր

Թուրքիա

Գյուվեն Սաք․ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը երկու երկրների ընկերություններին կկապի արևմտյան շուկաների հետ

03/08/2026
Հայաստան

Ռուսաստանի շուկայի սահմանափակումներից հետո Հայաստանը ձուկ է արտահանում Վրաստան

03/08/2026
Կարևոր

Ռուսաստանը ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

03/08/2026
Հաջորդ Lուրը

Եվրոպան պատրաստվում է ծայրահեղ շոգին․ ենթակառուցվածքները հարմարեցնում են մինչև 55°C ջերմաստիճանին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բրյուսելում մտահոգված են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավոր ռիսկերով. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

03/08/2026

Երուսաղեմում հայկական վանքի մուտքը պղծելուց հետո վեց մարդ է ձերբակալվել

03/08/2026

Եվրոպան պատրաստվում է ծայրահեղ շոգին․ ենթակառուցվածքները հարմարեցնում են մինչև 55°C ջերմաստիճանին

03/08/2026

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Ադրբեջանին կարող են մղել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Ֆաթիհ Ջեյլան

03/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)