08-08-2026 / 16:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի տարածքով ռուսական գազի արտահանումն Իրան. Խորհրդային խողովակաշարերից մինչև եվրասիական էներգետիկ միջանցքներ

2026/08/08 14:54
Ադրբեջան, Իրան, ՌԴ, Տեսակետ, Տնտեսություն

Եվրասիայի հարցերով իրանցի փորձագետ Վալի Քալեջին անդրադարձել է Թեհրանի և Մոսկվայի միջև էներգետիկ համագործակցության զարգացման դինամիկային և Ադրբեջանի տարածքով ռուսական գազի՝ Իրան արտահանման հեռանկարներին։ Փորձագետի դիտարկմամբ՝ ԽՍՀՄ տարիներին ձևավորված էներգետիկ կապերն այսօր ստանում են որակապես նոր բովանդակություն. եթե 1970-ականներին Իրանն էր բնական գազ մատակարարում Խորհրդային Կովկասին, ապա վեց տասնամյակ անց միտումը լիովին հակառակ ուղղությունն է ստացել։

Քալեջին հիշեցնում է, որ 1966 թվականի համաձայնագրով Իրանը «Աստարա» խողովակաշարով գազ էր մատակարարում Խորհրդային Կովկասին։ Այդ համագործակցությունը դադարեցվեց Իսլամական հեղափոխության, Իրան-իրաքյան պատերազմի և ԽՍՀՄ փլուզման հետևանքով։ Այնուհետև Թեհրանը կենտրոնացավ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի նորանկախ պետությունների հետ կապերի վրա՝ իրականացնելով, մասնավորապես, «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման ծրագիրը Հայաստանի հետ։

Ըստ փորձագետի՝ իրավիճակն արմատապես փոխվեց 2018 թ. Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումից և 2022 թ. Ուկրաինայում ընթացող պատերազմից հետո։ Քալեջին այնուհետև հիշեցրել է, որ 2024 թվականի հունիսին «Գազպրոմն» ու Իրանի ազգային գազային ընկերությունը ստորագրեցին ռուսական գազի մատակարարման մասին համաձայնագիր, որով Թեհրանը նախատեսում է տարեկան ներկրել մինչև 20 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ ըստ Ռուսաստանի էներգետիկայի նախարարի՝ որպես տրանզիտային հիմնական միջանցք ընտրվել է Ադրբեջանը («Նովո-Ֆիլյա – Բաքու» և «Հաջիգաբուլ – Աստարա – Աբադան» խողովակաշարերի երթուղով)։

Փորձագետի ընդգծմամբ՝ ի տարբերություն Մոսկվայի և Թեհրանի, Ադրբեջանը պահպանում է ընդգծված լռություն։ «Բաքուն, դառնալով Եվրոպական Միության գազային կարևոր մատակարարներից մեկը, խուսափում է տպավորություն ստեղծել, թե աջակցում է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական գազի շրջանցիկ արտահանմանը»,- նշում է փորձագետը։

Ըստ Վալի Քալեջիի՝ ծրագիրն ունի 4 հիմնական հետևանք.

  1. Իրանի հյուսիսային շրջանների գազային դեֆիցիտի մեղմում. Թեև Իրանը գազի զգալի պաշարներ ունի, երկրի ներսում առկա է օրական 200-300 միլիոն խմ գազի դեֆիցիտ։ Իրավիճակը կտրուկ վատթարացել է վերջին ռազմական բախումների հետևանքով, երբ թիրախավորվել էին «Հարավային Փարս» հանքավայրի ենթակառուցվածքները՝ պատճառելով օրական մոտ 230 մլն խմ արտադրողականության կորուստ։ Ուստի, ըստ Քալեջիի, հյուսիսային նահանգներ ռուսական գազի ներկրումը կօգնի լուծել ձմեռային ճգնաժամը։
  2. Տարածաշրջանային էներգետիկ հաբ դառնալու հավակնություններ. Ծրագրի կողմնակիցները նշում են, որ հյուսիսային շրջանների պահանջարկը բավարարելուց հետո ավելցուկային գազը Իրանը կարող է արտահանել Իրաք, Թուրքիա, Հայաստան, Պակիստան և Օման։ Սակայն, Քալեջիի գնահատմամբ, սա կախված կլինի ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր չեղարկումից։
  3. Ռազմավարական կախվածության խորացում և շահերի բախում. Փորձագետը նկատում է, որ բնական գազ սպառող Վրաստանի և Հայաստանի տարածքով խողովակաշարն անցկացնելու փոխարեն, Ռուսաստանն ընտրել է Ադրբեջանին, որն ինքն է գազ արտադրում ու արտահանում։ Ըստ նրա՝ սա արվել է այն նպատակով, որպեսզի «Գազպրոմի» երկարաժամկետ առևտրային շահերը վտանգի տակ չդրվեն:
  4. Ադրբեջանի դերի ուժեղացում. Բաքուն ամրապնդում է իր դիրքերը որպես առանցքային միջանցք թե՛ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային ուղու, թե՛ էներգետիկայի ոլորտում։

Վալի Քալեջին եզրափակում է, որ Իրանի ներսում նախագծի վերաբերյալ մոտեցումները միանշանակ չեն։ Եթե կողմնակիցները շեշտում են էներգետիկ անվտանգության ամրապնդման ու տարանցիկ դերի մեծացման հնարավորությունը, քննադատները նշում են, որ Ռուսաստանը հանդիսանում է Իրանի գլխավոր մրցակիցը գազային շուկայում: Զեղչված ռուսական նավթն ու գազն արդեն իսկ դուրս են մղել իրանական ապրանքները Չինաստանի և Հնդկաստանի շուկաներից։ Հետևաբար, պատժամիջոցների հնարավոր թուլացման դեպքում, Ռուսաստանը կարող է արդեն զբաղեցրած լինել Իրանի պոտենցիալ արտահանման շուկաների զգալի մասը։

Tags: ԱդրբեջանԻրանՌԴ
Նախորդ Լուրը

Դանուբի մակարդակի նվազման արդյունքում գերմանացի երկու զինվորի մասունքներ են հայտնաբերվել

Այլ Լուրեր

ՌԴ

ՌԴ-ում կոչ են արել պատրաստ լինել ռազմական գործողությունների երկարատև շարունակմանը

07/08/2026
Ադրբեջան

Հաջիևը հերքել է թուրքական մերձիշխանական պարբերականի՝ Ադրբեջանին վերաբերող հրապարակման մի շարք պնդումներ

07/08/2026
Հայաստան

ՀՀ-ն ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների կարևոր սպառող է. Փաշինյան

07/08/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանի տարածքով ռուսական գազի արտահանումն Իրան. Խորհրդային խողովակաշարերից մինչև եվրասիական էներգետիկ միջանցքներ

08/08/2026

Դանուբի մակարդակի նվազման արդյունքում գերմանացի երկու զինվորի մասունքներ են հայտնաբերվել

07/08/2026

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը համատեղ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել

07/08/2026

ՌԴ-ում կոչ են արել պատրաստ լինել ռազմական գործողությունների երկարատև շարունակմանը

07/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)