11-08-2026 / 14:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստվում է Սիրիայից հեռացնել գաղտնի օբյեկտում հայտնաբերված միջուկային նյութը

2026/08/11 12:47
ԱՄՆ, Միջազգային, Քաղաքականություն

Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) նախատեսում է հեռացնել Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտում պահվող միջուկային նյութը։ Այս մասին հայտնում է «Axios»-ը՝ հղում անելով Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտոնյաներին։

Ըստ հրապարակման՝ այդ գործընթացի շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պայմանավորվածություններ է ձեռք բերել Սիրիայի և Իսրայելի հետ։ ՄԱԳԱՏԷ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սիրիայում՝ նախկին իշխանությունների օրոք գործող միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտներից մեկում, հայտնաբերվել են ուրանի հետքեր։

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի իշխանության տարիներին երկիրը, ըստ միջազգային գնահատականների, ունեցել է չհայտարարված միջուկային ծրագիր։ Դրա մաս է համարվել Դեյր Զորի շրջանում կառուցված չհայտարարված միջուկային ռեակտորը, որի կառուցմանը, ըստ տեղեկությունների, մասնակցել է Հյուսիսային Կորեան։ Օբյեկտի գոյության մասին հայտնի է դարձել 2007 թվականին, երբ Իսրայելը ավիահարվածներով ոչնչացրել է այն։ Հետագայում տարածքը քանդվել է, իսկ Սիրիայի իշխանությունները ամբողջությամբ չպատասխանեցին ՄԱԳԱՏԷ-ի հարցերին օբյեկտի վերաբերյալ։

Սիրիայի ներկայիս իշխանությունները, նախագահ Ահմադ ալ-Շարաայի գլխավորությամբ, ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ են տվել մուտք գործել նախկինում կասկածելի համարվող միջուկային օբյեկտներ։

«Axios»-ի փոխանցմամբ՝ միջուկային նյութի հեռացումը նախատեսվում է իրականացնել ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությամբ։

Tags: ԱՄՆՄԱԳԱՏԷՍիրիա
Նախորդ Լուրը

Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի շրջանում վեց մարդ է զոհվել

Հաջորդ Lուրը

Սիրիայի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար Ասադին

Այլ Լուրեր

Միջազգային

Սիրիայի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար Ասադին

11/08/2026
Անվտանգություն

Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի շրջանում վեց մարդ է զոհվել

11/08/2026
Ադրբեջան

Ամերիկագետ. Այս պահին TRIPP-ին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները

11/08/2026
Հաջորդ Lուրը

Սիրիայի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար Ասադին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սիրիայի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար Ասադին

11/08/2026

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստվում է Սիրիայից հեռացնել գաղտնի օբյեկտում հայտնաբերված միջուկային նյութը

11/08/2026

Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի շրջանում վեց մարդ է զոհվել

11/08/2026

Ամերիկագետ. Այս պահին TRIPP-ին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները

11/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)