12-08-2026 / 11:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱԿ. Հորդանան գետի Արևմտյան ափում իրավիճակը «ճգնաժամային կետի» է հասել

2026/08/12 09:56
Անվտանգություն, Միջազգային

Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական ուժերը շարունակում են պաղեստինցիների դեմ գործողությունները: ՄԱԿ-ը զգուշացրել է, որ տարածաշրջանում իրավիճակը հասել է «ճգնաժամային կետի»։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն:

«Al Jazeera»-ի և պաղեստինյան «Wafa» գործակալության տվյալներով՝ օգոստոսի 11-ին առնվազն 23 պաղեստինցի է ձերբակալվել, այդ թվում՝ երկու երեխա։ Իսրայելական ուժերը նաև քանդել են պաղեստինցիներին պատկանող բնակելի տներ և այլ շինություններ: Միաժամանակ, իսրայելցի վերաբնակիչները հարձակումներ են գործել պաղեստինյան գյուղերում։ Ալ-Մուղայիր գյուղում հարձակման հետևանքով վիրավորվել է վեց պաղեստինցի, այդ թվում՝ երեք երեխա և երկու կին։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2026 թվականին Արևմտյան ափին իսրայելական ուժերի և վերաբնակիչների գործողությունների հետևանքով սպանվել է 76 պաղեստինցի, այդ թվում՝ 18 երեխա։ Վերաբնակիչների բռնությունների և հետապնդումների հետևանքով տեղահանվել է մոտ 3,800 պաղեստինցի։

ՄԱԿ-ը նաև հայտնել է, որ այս տարվա ընթացքում պաղեստինյան համայնքների դեմ ավելի քան 1430 հարձակում է արձանագրվել։ ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ռամիզ Ալաքբարովը հայտարարել է, որ այս գործողությունները փոխում են Արևմտյան ափի կարգավիճակը և նպաստում դրա «փաստացի բռնակցմանը»։

Նշենք, որ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո Իսրայելը իր վերահսկողության տակ է վերցրել Հորդանան գետի Արևմտյան ափը։ Այդ տարածքներում, որոնք պաղեստինցիները համարում են իրենց ապագա պետության հիմքը, Թել Ավիվը հիմնել է իսրայելական բնակավայրեր։ Այսօր Արևմտյան ափում ապրում է շուրջ 500,000-700,000 իսրայելցի վերաբնակիչ։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, այս բնակավայրերն անօրինական է համարում։

Tags: ԻսրայելՄԱԿՊաղեստինա-իսրայելական հակամարտություն
Նախորդ Լուրը

Ստամբուլի օդանավակայանը դարձել Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը

Հաջորդ Lուրը

Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Վենսը պահանջել է Ուկրաինայից դադարեցնել Կասպյան խողովակաշարի վրա հարվածները

12/08/2026
Միջազգային

Սոչիի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքները

12/08/2026
Մերձավոր Արևելք

Սպանվել է Լիբիական ազգային բանակի հետախուզության պետը

12/08/2026
Հաջորդ Lուրը

Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վենսը պահանջել է Ուկրաինայից դադարեցնել Կասպյան խողովակաշարի վրա հարվածները

12/08/2026

Ռուսաստանի առնվազն 16 շրջանում բենզինի պակաս կա

12/08/2026

Սոչիի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքները

12/08/2026

Ռուսաստանն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին

12/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)