18-08-2026 / 13:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում ՀՀ քաղաքացի երեխաներին կարող են արգելել սովորել հայկական դպրոցներում

2026/08/18 12:05
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Հասարակություն

Թուրքիայի Ազգային կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են անցկացրել Ստամբուլի հայկական դպրոցներում և դպրոցների տնօրեններին տեղեկացրել, որ դպրոցներն այլևս չեն կարող Հայաստանից եկած «հյուր աշակերտներ» ընդունել, իսկ այնտեղ սովորող ՀՀ քաղաքացի երեխաները պետք է կրթությունը շարունակեն պետական դպրոցներում։ Այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ տեսուչները նախորդ շաբաթ ստուգումներ են սկսել հայկական դպրոցներում՝ իրենց հետ ունենալով Հայաստանից եկած աշակերտների անունները ընդգրկող ցուցակներ։ Նրանք հետաքրքրվել են նաև նախորդ տարիներին սովորած աշակերտների հետագա ճակատագրով։

Թուրքիայում գործող «Մարդու իրավունքների և ճնշվածների հետ համերաշխության միությունը» (MAZLUMDER) քննադատել է հնարավոր սահմանափակումը՝ նշելով, որ տարիներ շարունակ գործող կարգավորումից հրաժարվելը և երեխաների կրթական գործընթացի ընդհատումը կարող է խախտել նրանց կրթության իրավունքը։ Կազմակերպությունը իշխանություններին կոչ է արել հարցը կարգավորել այնպես, որ որևէ երեխա չտուժի։

«Ակոս»-ն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ սահմանափակման մասին տեղեկությունները հայտնվում են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի պայմաններում՝ հարց բարձրացնելով, թե ինչու է շուրջ 14 տարի գործող կարգավորումը վերանայվում հենց այս փուլում։

Նշենք, որ Ստամբուլի հայկական դպրոցները ՀՀ քաղաքացի երեխաներին ընդունում են 2012 թվականից՝ Թուրքիայի «Մասնավոր ուսումնական հաստատությունների կանոնակարգի» հիման վրա, որով օտարերկրյա քաղաքացիներին թույլատրվում է սովորել «հյուր աշակերտի» կարգավիճակով՝ առանց դիպլոմ ստանալու իրավունքի։ Այս կարգավորումը հայկական դպրոցներում կիրառվում է շուրջ 14 տարի։

Tags: ԹուրքիաՀայ-թուրքական կարգավորումհայկական դպրոց
Նախորդ Լուրը

Բաքուն ռուս լրագրողների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Այլ Լուրեր

Հասարակություն

Սեուտայի իշխանությունները Մադրիդին 30 օր են տվել՝ միգրացիոն ճգնաժամը կարգավորելու համար

17/08/2026
Ադրբեջան

Ադրբեջանական ԶԼՄ-ներ. Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 17 մլն դոլարը

17/08/2026
Անվտանգություն

Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին. Էրդողան

17/08/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում ՀՀ քաղաքացի երեխաներին կարող են արգելել սովորել հայկական դպրոցներում

18/08/2026

Բաքուն ռուս լրագրողների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

18/08/2026

2026-ին Ադրբեջանի անվտանգային կառույցներում առնվազն 38 զինծառայող է մահացել

18/08/2026

Նեթանյահուն և Քուշները համաձայնության են եկել ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցում

18/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)