14-10-2026 / 00:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով ժամանակավոր միջանցք ստեղծել

2026/08/26 09:34
Իրան, Մերձավոր Արևելք

Իրանի և Օմանի միջև ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ Հորմուզի նեղուցով համատեղ ժամանակավոր ծովային միջանցք ստեղծելու և նեղուցը ականներից մաքրելու համատեղ ծրագիր իրականացնելու վերաբերյալ։ Համատեղ մամուլի հայտարարությունը հրապարակվել է Օմանի արտգործնախարար Սեյեդ Բադր բեն Համադ Ալ-Բուսաիդիի՝ Թեհրան կատարած աշխատանքային այցից և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո։ Փոխանցում են իրանական ԶԼՄ-ները:

Հայտարարության համաձայն՝ կողմերը, հաշվի առնելով Հորմուզի նեղուցում վերջին պատերազմից և դրա հետևանքներից հետո ստեղծված իրավիճակը, քննարկել են փուլային շրջանակ, որը կարող է հիմք հանդիսանալ նավագնացության հարցի կարգավորման համար։ Առաջարկվող առաջին փուլը նախատեսում է Հորմուզի նեղուցով համատեղ ժամանակավոր ծովային միջանցքի ստեղծում, ինչպես նաև նեղուցը ականներից մաքրելու համատեղ ծրագրի իրականացում։

Միաժամանակ, կողմերի միջև տեխնիկական բանակցությունները կշարունակվեն՝ մշտական ծովային միջանցքի ստեղծման, նեղուցի ապագա կառավարման, տեղեկատվության փոխանակման, երթևեկության կառավարման և համապատասխան ծովային ու անվտանգային ծառայությունների մատուցման մեխանիզմների շուրջ համաձայնության հասնելու նպատակով։

Կողմերը նաև կարևորել են Պարսից ծոցի ջրերին սահմանակից տարածաշրջանի երկրների հետ համատեղ երկխոսությունների անցկացումը։ Իրանի և Օմանի համատեղ հայտարարության մեջ ընդգծվել է կիրառելի միջազգային իրավունքի պահպանման և ափամերձ երկրների ինքնիշխան իրավունքների հարգման անհրաժեշտությունը։

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, անդրադառնալով ձեռք բերված պայմանավորվածությանը, ընդգծել է, որ նոր երթուղու ստեղծումը չի նշանակում Հորմուզի նեղուցի լիարժեք բացում։

Նրա խոսքով՝ առաջարկվող ժամանակավոր երթուղին «երկկողմանի երթևեկությամբ մայրուղու նման է» և նախատեսված է որպես ժամանակավոր լուծում։ Ղարիբաբադիի փոխանցմամբ՝ Իրանը և Օմանը պետք է առաջիկա 30-60 օրվա ընթացքում բանակցեն նոր մշտական երթուղու շուրջ, որը կփոխարինի ծովային երթևեկության նախկին նախագծին։

Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ Պարսից ծոց մուտք գործող նավերի երթուղին անցնելու է Իրանի տարածքային ջրերով, իսկ ելքի երթուղին՝ Օմանի տարածքային ջրերով։ Միաժամանակ, ըստ նրա, երկու ուղղություններով էլ նավերը որոշ հատվածներում անցնելու են Իրանի ջրերով։

Ղարիբաբադին նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի հարավային երթուղին փակվելու է, և այդ հարցը համաձայնեցված է կողմերի միջև։

Tags: ԱՄՆ-Իրան պատերազմԻրանՕման
Նախորդ Լուրը

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի ՊՍԾ-ում 18-ամյա զինծառայող է մահացել

Այլ Լուրեր

Հայաստան

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

13/10/2026
Անվտանգություն

Սաուդյան Արաբիան դադարեցրել էր բնակչությանը ծանուցել հրթիռային հարձակումների մասին

13/10/2026
Ադրբեջան

Իրանն ու Ադրբեջանը կքննարկեն սահմանային անվտանգությունը

12/10/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի ՊՍԾ-ում 18-ամյա զինծառայող է մահացել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բաքվում դպրոց հրկիզելու մեղադրանքով վեց մարդ է ձերբակալվել

13/10/2026

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ այն կանխելու համար

13/10/2026

Մոսկվայի օդանավակայաններում ԱԹՍ-ների հարձակման պատճառով չվերթներ են սահմանափակվել

13/10/2026

Հայ և թուրք լրագրողները համատեղ ծրագրի շրջանակներում այցելում են Հայաստանի և Թուրքիայի տարբեր քաղաքներ

13/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)