25-08-2026 / 17:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

2026/08/25 16:50
ԱՄՆ, Իրան, Կարևոր, Քաղաքականություն

Չինաստանը պատրաստվում է պաշտպանել իր տնտեսական շահերը Վաշինգտոնի նոր պատժամիջոցներից: ԱԳՆ խոսնակ Լին Ցզյանը հայտարարել է, որ Պեկինն ապօրինի է համարում Իրանի և նրա հետ համագործակցող երկրների դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները և իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը: Փոխանցում է «BBC»-ն։

Հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությանը, ըստ որի՝ Վաշինգտոնը պատրաստվում է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները։ Բեսենթը նախազգուշացրել է, որ Իրանի հետ ֆինանսական համագործակցություն իրականացնող երկրներն ու ընկերությունները կարող են մեկուսացվել։

Չինաստանը Իրանի նավթի խոշորագույն գնորդն է, թեև ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակման պայմաններում այդ առևտրի ծավալները նվազել են։ «Չինաստանի և Իրանի միջև համագործակցությունը միշտ իրականացվել է միջազգային իրավունքի շրջանակներում և չպետք է միջամտության կամ խափանման ենթարկվի», – նշել է Լին Ցզյանը։

Բեսենթը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն անվանել է Իրանի դեմ «երբևէ իրականացված ամենամեծ ֆինանսական հարձակումը»՝ ընդգծելով, որ Իրանի հետ կապերը չդադարեցնող բանկերն ու ընկերությունները նույնպես կարող են հայտնվել սահմանափակումների ներքո։

Նա չի առանձնացրել որևէ կոնկրետ երկիր, սակայն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարելու է տարբեր երկրների ղեկավարներին՝ «կոնկրետ պահանջներով»՝ դադարեցնելու Իրանի իշխանությունների հետ փոխգործակցությունը։

Չինաստանի պատասխանը հնչում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ հաջորդ ամիս նախատեսվող բանակցություններից առաջ։

Ըստ լրատվամիջոցի՝ Վաշինգտոնը հաշվի կառնի Պեկինի հնարավոր հակաքայլերը, քանի որ Չինաստանը համաշխարհային հազվագյուտ հողային մետաղների և այլ կարևոր հանքանյութերի վերամշակման հիմնական կենտրոնն է։ Դրանք առանցքային նշանակություն ունեն բարձր տեխնոլոգիական արտադրության համար։

Միաժամանակ Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Մադանիզադեն հայտարարել է, որ Թեհրանը «լիովին պատրաստ է» ԱՄՆ-ի ընդլայնված պատժամիջոցներին։ Նրա խոսքով՝ Իրանի կառավարությունն ունի առաջիկա երկու տարվա համար նախատեսված ծրագիր՝ նման իրավիճակները կառավարելու համար։

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցների քաղաքականությունն անվանել է «Տնտեսական վտարանդիության գործողություն» և այն բնութագրել որպես Իրանի դեմ ուղղված «տնտեսական Դ-օր»։

Tags: ԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԻրանՉինաստան
Նախորդ Լուրը

ԱՄՆ-ը կարող է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացիների գործարար և զբոսաշրջային վիզաները

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ-ը կարող է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացիների գործարար և զբոսաշրջային վիզաները

25/08/2026
RUSSIA, REPUBLIC OF TATARSTAN - OCTOBER 24, 2024: President Putin's spokesman Dmitry Peskov looks on during a press conference by Russia's President Putin on the sidelines of the 2024 BRICS Summit at the Kazan Expo International Exhibition Centre in Bolshiye Kabany. Alexander Shcherbak/TASS

ñ????Ä. ñ????????? ì????????. †?????. ?????-????????? ?????????? ñë É?????? ?????? ?? ????Ä ?????-??????????? ?????????? ñë ¨???????? ?????? ? ?¨˜ "†????? ?????". ????????? ??????/ì?óó
Միջազգային

Պեսկով. Ռուսաստանը վստահ է Ուկրաինայում հաղթանակի հարցում

25/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը Սիրիային հանել է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից

25/08/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

25/08/2026

ԱՄՆ-ը կարող է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացիների գործարար և զբոսաշրջային վիզաները

25/08/2026

Հայաստանը և Ադրբեջանը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխադարձ ներմուծման և արտահանման հնարավորությունները

25/08/2026
RUSSIA, REPUBLIC OF TATARSTAN - OCTOBER 24, 2024: President Putin's spokesman Dmitry Peskov looks on during a press conference by Russia's President Putin on the sidelines of the 2024 BRICS Summit at the Kazan Expo International Exhibition Centre in Bolshiye Kabany. Alexander Shcherbak/TASS

ñ????Ä. ñ????????? ì????????. †?????. ?????-????????? ?????????? ñë É?????? ?????? ?? ????Ä ?????-??????????? ?????????? ñë ¨???????? ?????? ? ?¨˜ "†????? ?????". ????????? ??????/ì?óó

Պեսկով. Ռուսաստանը վստահ է Ուկրաինայում հաղթանակի հարցում

25/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)