02-09-2026 / 10:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

2026/09/02 09:37
Կարևոր, Հայաստան, ՌԴ, Քաղաքականություն

Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունը։

Հանդիպման առանցքային թեմաներից մեկը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացն էր և դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության կազմում գտնվելու վրա։

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվելու Հայաստանի ժողովրդի ցանկացած ընտրությանը, սակայն ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկը, իր գնահատմամբ, անհամատեղելի է ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա անդամակցության հետ։

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման կողմնակից լինել։ Պուտինը նաև նշել է, որ 2026 թվականի առաջին կիսամյակում երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար։

Պուտինն անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մտադրությանը՝ նշելով, որ դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն կարող է խնդիրներ առաջացնել ԵԱՏՄ շրջանակում։ Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության համար ԵԱՏՄ շուկան կարևոր նշանակություն ունի, իսկ միության երկրների հետ Հայաստանի արտահանումը վերջին տասնամյակում աճել է տասն անգամ։

Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և խորացմամբ։ Միաժամանակ նա նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, և անհրաժեշտ է հայ-ռուսական հարաբերություններին նոր դիտանկյունից մոտենալ։

Հայաստանի վարչապետը նշել է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը չի նշանակում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու որոշում։ Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայումս չի տեղեկացրել իր գործընկերներին ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրության մասին։

Փաշինյանը նաև պարզաբանել է, որ համապատասխան օրենքի ընդունմամբ Հայաստանը հրաժարվել է ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունից, որը կարող էր առաջանալ քաղաքացիական նախաձեռնության հետագա ընթացքի դեպքում։ Նրա խոսքով՝ օրենքի ընդունման նպատակներից մեկը հանրաքվե չանցկացնելն էր, իսկ մյուսը՝ Հայաստանի և հայ ժողովրդի համար արտաքին քաղաքական ու տնտեսական այլընտրանքների հնարավորություն ստեղծելը։

«Սա չի նշանակում, որ մենք դժգոհ ենք Եվրասիական տնտեսական միությունից»,– նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ ԵՄ-ի հետ կապված գործընթացը ուղղված չէ Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի դեմ։

Պուտինը, սակայն, հակադարձել է Փաշինյանին՝ հայտարարելով, որ մեկ այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը, իր գնահատմամբ, ըստ էության նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն, քանի որ երկու տնտեսական միավորումներին միաժամանակ անդամակցությունը անհամատեղելի է։

Փաշինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը հասկանում է՝ հետագայում կարող է անհրաժեշտություն առաջանալ հստակ ընտրություն կատարելու, սակայն, իր գնահատմամբ, այդ պահը դեռ չի հասունացել։ Նա ընդգծել է, որ այս պահին Հայաստանի համար իրական այլընտրանք դեռևս ձևավորված չէ։

Հանդիպման ավարտին Պուտինը նշել է, որ ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա, և առաջարկել է այդ հարցը ներկայացնել Հայաստանի քաղաքացիներին՝ պարզելու նրանց դիրքորոշումը։

Tags: ԲիշքեկՀայաստանՌԴ
Նախորդ Լուրը

Հանդիպել են Փեզեշքիանն ու Պուտինը

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել

Այլ Լուրեր

Անվտանգություն

Երևանում մեկնարկել է «Արհեստական բանականություն, անվտանգություն և թվային ինքնիշխանություն» թեմայով կլոր սեղան-քննարկում

02/09/2026
ՌԴ

Հանդիպել են Փեզեշքիանն ու Պուտինը

01/09/2026
Անվտանգություն

Աշխարհում պետք է բացառել զինված հակամարտությունների հրահրումը. Պուտին

01/09/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Երևանում մեկնարկել է «Արհեստական բանականություն, անվտանգություն և թվային ինքնիշխանություն» թեմայով կլոր սեղան-քննարկում

02/09/2026

ԱՄՆ-ը և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել

02/09/2026

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

02/09/2026

Հանդիպել են Փեզեշքիանն ու Պուտինը

01/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)