Ադրբեջանից Հայաստան երկաթուղով 989 տոննա դիզելային վառելիք կուղարկվի։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլաջարի կայարանից Բեյուք-Քյասիք կայարանի ուղղությամբ կուղարկվի 17 ցիստեռն։
Ավելի վաղ Ադրբեջանից Հայաստան արտահանվել էր շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։
Միաժամանակ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 55 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։







