03-09-2026 / 14:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-իրանական սահմանին մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր կգործեն

2026/09/03 13:14
Իրան, Հայաստան, Տնտեսություն

Հայաստանի և Իրանի միջև կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»։ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 3-ին հավանություն է տվել համապատասխան արձանագրության ստորագրմանը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ օրինապահ տնտեսվարողների համար մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների պարզեցված ընթացակարգերի կիրառման, ապրանքների տեղափոխման գործընթացների դյուրացման նպատակով իրանական կողմից ստացվել է առաջարկ` հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման վերաբերյալ և համապատասխան նախագիծ՝ այդ նպատակի իրագործման համար։

Նախատեսվում է, որ «Պարզեցված մաքսային միջանցքի» կիրառման նպատակով կողմերը էլեկտրոնային եղանակով տեղեկություններ են փոխանակելու ապրանքների, տրանսպորտային միջոցների և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, այդ թվում՝ բեռնափոխադրողների և նրանց աշխատակիցների վերաբերյալ՝ արձանագրությամբ սահմանվող պայմաններին համապատասխան։

«Պարզեցված մաքսային միջանցքը» նախատեսվում է կիրառել նրանց նկատմամբ, որոնց գործունեությունը բնորոշվում է մաքսային օրենսդրության խախտման ցածր ռիսկայնությամբ։ Պարզեցումները կիրառվելու են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, և բոլոր տեսակի ապրանքների համար՝ հայաստանյան և իրանական այն սուբյեկտների նկատմամբ, որոնք կօգտվեն «Պարզեցված մաքսային միջանցքից» կամավորության սկզբունքով։

«Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հիմնական նպատակը արտաքին տնտեսական գործունեության օրինապահ մասնակիցների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է, մասնավորապես՝ մաքսային մարմիններում ապրանքների մաքսային հսկողության և ձևակերպումների հետ կապված ընթացակարգերի արագացումը, պահանջվող փաստաթղթերի կրճատումը, ապրանքների վերաբերյալ ստացված տեղեկությունների վերլուծության հիման վրա ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության ձևերի և իրականացման ծավալների նվազեցումը, որոնք կհանգեցնեն սահմանին ապրանքների բացթողնման և սպասելաժամանակի էական կրճատմանը։

««Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման և գործարկման համատեքստում էական նշանակություն ունի նաև Մեղրիի սահմանային անցման կետի՝ ներկայումս իրականացվող արդիականացման գործընթացը՝ անհրաժեշտ շենքային պայմանների, ենթակառուցվածքային հնարավորությունների և տեխնիկական հագեցվածության ապահովման տեսանկյունից, ուստի «Պարզեցված մաքսային միջանցքի» լիարժեք ներդրումը հնարավոր կլինի ընթացող շինարարության ավարտից հետո»,- նշված է նախագծում:

Tags: ԻրանՀայաստանՀայաստան-Իրան համագործակցություն
Նախորդ Լուրը

Իրանական ռիալը դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույնի

Հաջորդ Lուրը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80%-ի մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը

Այլ Լուրեր

Հայաստան

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80%-ի մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը

03/09/2026
Իրան

Իրանական ռիալը դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույնի

03/09/2026
Ադրբեջան

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանի հետ ստեղծվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում են հաղորդակցային նախագծերը

03/09/2026
Հաջորդ Lուրը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80%-ի մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80%-ի մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը

03/09/2026

Հայ-իրանական սահմանին մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր կգործեն

03/09/2026

Իրանական ռիալը դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույնի

03/09/2026

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանի հետ ստեղծվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում են հաղորդակցային նախագծերը

03/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)