Կրեմլը տարակուսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ելույթ է ունեցել հայերենով։ Այս մասին «Интерфакс»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի ելույթը Հայաստանի ինքնիշխանությունը ընդգծելու ազդանշան էր, սակայն Մոսկվայում չեն հասկացել, թե ինչու այդ մասին հնարավոր չէր հայտարարել ռուսերենով։
«Սակայն դա պետության ղեկավարի ընտրությունն է։ Մենք հարգում ենք այն», – ասել է Պեսկովը՝ հավելելով, որ եթե հայերենով ելույթ ունենալը Փաշինյանի համար այդքան կարևոր է, Կրեմլը հարգանքով է վերաբերվում նրա որոշմանը։







