Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր։ Պուտինն ու Ալիևը նաև պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում։
Վերջին անգամ երկու երկրների նախագահները հեռախոսազրույց էին ունեցել հուլիսի վերջին։







