Իրանը պատրաստ է ինչպես հնարավոր նոր ռազմական էսկալացիային, այնպես էլ ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է «NBC News»-ին տված հարցազրույցում։
«Մենք լիովին պատրաստ ենք, եթե պատերազմը վերսկսվի, և կրկնում եմ՝ մենք կդիմակայենք ագրեսիայի ցանկացած նոր փուլի, նույնիսկ եթե դա լինի դատաստանի օրվա պատերազմ։ Միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք դիվանագիտությանը։ Ընտրությունը նախագահ Թրամփինն է»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Արաղչին անդրադարձել է նաև Թեհրանի՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ վերջին առաջարկներին։ Նա նշել է, որ Իրանը միջնորդների միջոցով պաշտոնական տեղեկություն չի ստացել, որ ԱՄՆ նախագահը մերժել է այդ առաջարկները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ մերժել է Հորմուզի նեղուցի վերացման վերաբերյալ Թեհրանի առաջարկները:







