Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը հայտարարել է երկրում ընդհանուր զորահավաք անցկացնելու մասին՝ հութիների «Անսարալլահ» շարժման դեմ պայքարելու նպատակով։ Այս մասին հայտնում է Եմենի «SABA» լրատվական գործակալությունը։
Նախագահական ղեկավարության խորհրդի նախագահ Ռաշադ ալ-Ալիմիի՝ ընդհանուր զորահավաք հայտարարելու վերաբերյալ առաջարկը հաստատվել է Եմենի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից։ Որոշումն ուժի մեջ է մտնում դրա հրապարակումից անմիջապես հետո և կգործի այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացվել դրա ընդունման պատճառները։
Փաստաթղթի համաձայն՝ միջոցառումը նախատեսված է «հութիների կողմից իրավիճակի սրման դեմ հակազդելու, քաղաքացիներին և հանրապետական համակարգը պաշտպանելու, ինչպես նաև պետական ինքնիշխանությունը պահպանելու» նպատակով։
Օրենսդիրները քաղաքական ուժերին կոչ են արել մի կողմ դնել տարաձայնությունները և ընդգծել Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի հետ ջանքերի համակարգման կարևորությունը։







