05-10-2026 / 11:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եմենի կառավարությունը հութիների դեմ լայնածավալ հարձակում է սկսել

2026/10/05 10:14
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Միջազգային

Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող և միջազգային ճանաչում ունեցող Եմենի կառավարությունը հայտարարել է հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքները հետ վերցնելու լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Նախագահ Ռաշադ ալ-Ալիմին հայտարարել է, որ գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև երկիրը «ազատագրվի ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից»։ Այս մասին հայտնել է «Reuters»-ը։

Հութիները, որոնք պաշտոնապես կոչվում են «Անսար Ալլահ», 2014 թվականից վերահսկում են Եմենի մայրաքաղաք Սանան և երկրի հյուսիս-արևմուտքի մեծ մասը։ Ըստ աղբյուրի՝ անցած ամիս նրանք վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը և Կարմիր ծովի ափի շուրջ 150 կիլոմետրանոց հատված։

Եմենի կառավարության հայտարարությունից հետո հութիները հայտնել են, որ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի «Saudi Aramco»-ի օբյեկտներին Ռիադում և Խուրայսի շրջանում։ Նրանք պնդել են, որ հարվածել են ի պատասխան վերջին 12 ժամվա ընթացքում Եմենում իրականացված 50 սաուդյան օդային և հրթիռային հարվածների։ Սաուդյան Արաբիան այդ տեղեկությունը չի հաստատել։

Վերջին 48 ժամում հութիները նաև առաջխաղացում են գրանցել Թաիզ քաղաքի մերձակա ռազմավարական բարձունքներում՝ առաջ շարժվելով դեպի Թաիզն Ադենի հետ կապող վերջին ճանապարհը։ Ըստ աղբյուրի՝ այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը կարող է հանգեցնել Թաիզի շրջափակմանը։ Եմենի կառավարությունը հայտարարել է, որ ռազմական գործողության որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հակամարտության լարվածությունը թուլացնելու հնարավորությունները սպառվել են։

Tags: ԵմենՀութիներ
Նախորդ Լուրը

Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել չհեռանալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայից

Հաջորդ Lուրը

Իրկուտսկում ժանտախտի կասկածից հետո խուճապ է տարածվել

Այլ Լուրեր

Անվտանգություն

Իրկուտսկում ժանտախտի կասկածից հետո խուճապ է տարածվել

05/10/2026
Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին կրկին կոչ է արել հեռանալ Կիևից

03/10/2026
ԱՄՆ

«Մեծ յոթնյակի» երկրները պահուստներից 100 միլիոն բարել նավթ և դիզելային վառելիք կուղղեն շուկա գների աճը զսպելու համար

03/10/2026
Հաջորդ Lուրը

Իրկուտսկում ժանտախտի կասկածից հետո խուճապ է տարածվել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրկուտսկում ժանտախտի կասկածից հետո խուճապ է տարածվել

05/10/2026

Եմենի կառավարությունը հութիների դեմ լայնածավալ հարձակում է սկսել

05/10/2026

Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել չհեռանալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայից

05/10/2026

ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին կրկին կոչ է արել հեռանալ Կիևից

03/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)