05-10-2026 / 11:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրկուտսկում ժանտախտի կասկածից հետո խուճապ է տարածվել

2026/10/05 10:24
Անվտանգություն, Միջազգային, ՌԴ

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհու մահից հետո ժանտախտի հնարավոր տարածման մասին լուրեր են շրջանառվում։ «Euronews»-ի փոխանցմամբ՝ մահացած կնոջ հետ շփված մոտ 200 մարդ վերցվել է բժշկական հսկողության տակ, իսկ մի քանի հիվանդանոցներում սահմանափակումներ են մտցվել։ Միևնույն ժամանակ, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսպոտրեբնադզոր») հայտնել է, որ կնոջ մոտ ախտորոշվել է չպարզված ծագման թոքաբորբ, իսկ տարածաշրջանի համաճարակաբանական իրավիճակը կայուն է։

Մահացածը Իրկուտսկի հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի լաբորանտ Դարյա Շիպիլովան է։ Նա մահացել է հոկտեմբերի 2-ի գիշերը՝ Շելեխով քաղաքի հիվանդանոցում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 25-ին լաբորատոր աշխատանքի ընթացքում նա կոտրել է փորձանոթ, որում, ըստ հրապարակումների, եղել է ժանտախտի հարուցիչը՝ Yersinia pestis բակտերիան, ինչից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այս վարկածը պաշտոնապես չի հաստատվել։

Հոկտեմբերի 4-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել է, որ Շիպիլովայի կենսաբանական նմուշների ընդլայնված հետազոտությունը ցույց է տվել, որ դրանցում չկան նրա մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ։ Գերատեսչության տվյալներով՝ ինստիտուտում ախտածին միկրոօրգանիզմների հետ աշխատանքի ընթացքում որևէ արտակարգ պատահար կամ վթար չի արձանագրվել, իսկ վերջին 10 օրում աշխատակիցների շրջանում վարակիչ հիվանդությունների դեպքեր չեն գրանցվել։

Խուճապի պատճառներից մեկը պաշտոնական տեղեկատվության սկզբնական հակասականությունն էր։ Հոկտեմբերի 2-ին Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը հայտնել էր «հատկապես վտանգավոր վարակի» կասկածի մասին՝ առանց հիվանդության անունը նշելու։ Ավելի ուշ Բուրյաթիայի ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը հայտարարել էր, որ կնոջ մահը կապված է ժանտախտի հետ։ Այնուամենայնիվ, հոկտեմբերի 4-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ը ներկայացրել է պաշտոնական ախտորոշումը՝ «չպարզված ծագման թոքաբորբ», և ընդգծել, որ տարածաշրջանում համաճարակաբանական իրավիճակը լիովին վերահսկելի է։

Tags: ՌԴ
Նախորդ Լուրը

Եմենի կառավարությունը հութիների դեմ լայնածավալ հարձակում է սկսել

Այլ Լուրեր

Անվտանգություն

Եմենի կառավարությունը հութիների դեմ լայնածավալ հարձակում է սկսել

05/10/2026
Կարևոր

Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել չհեռանալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայից

05/10/2026
Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին կրկին կոչ է արել հեռանալ Կիևից

03/10/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրկուտսկում ժանտախտի կասկածից հետո խուճապ է տարածվել

05/10/2026

Եմենի կառավարությունը հութիների դեմ լայնածավալ հարձակում է սկսել

05/10/2026

Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել չհեռանալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայից

05/10/2026

ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին կրկին կոչ է արել հեռանալ Կիևից

03/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)