15-10-2026 / 16:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երրորդ երկրով պայմանավորելը ճիշտ քաղաքականություն չէ․ Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ 

2026/10/15 16:08
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Հասարակություն

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապելը սխալ քաղաքական մոտեցում է, որը չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանը։ Այս մասին հայ և թուրք լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մեհմեթ Քայան։

Հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ գործարար շրջանակների պահանջների և այդ գործընթացում Ադրբեջանի դերի վերաբերյալ Region Monitor-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Քայան նշել է, որ պալատը մշտապես բարձրաձայնում է հարևան երկրների հետ առևտրի զարգացման անհրաժեշտությունը։

«Տարիներ շարունակ վարվող քաղաքականության հետևանքով Հայաստան-Ադրբեջան խնդիրը վերածվել է Թուրքիա-Հայաստան խնդրի։ Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները երրորդ երկրի միջոցով սահմանելը ճիշտ քաղաքականություն չէ։ Այդ քաղաքականությունը չի նպաստում տարածաշրջանային խաղաղությանը։ Անհրաժեշտ է անցնել երկու երկրների նկատմամբ հավասար հեռավորություն պահպանող և խաղաղությունն առաջնահերթ համարող քաղաքականության»,- հայտարարել է Քայան։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական խնդիրները չպետք է խոչընդոտեն երկու հասարակությունների, հատկապես՝ գործարար շրջանակների շփումներին։

Քայան ընդգծել է, որ Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատն ու հասարակական կազմակերպությունները չեն խզել կապերը Հայաստանի գործընկերների հետ և պատրաստ են աջակցել հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Պալատի նախագահը կարևորել է նաև հայ-թուրքական սահմանի բացումը՝ նշելով, որ դրանից հատկապես կշահեն Թուրքիայի սահմանամերձ Վան, Կարս և Իգդիր քաղաքները։

«Այդ անցակետերը վաղ թե ուշ բացվելու են։ Կամ խելքի կգանք և որպես բարեկամներ կբացենք դրանք, կամ տնտեսական ճգնաժամերը մեզ կստիպեն դա անել»,- ասել է Քայան։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի զարգացումը կարող է նպաստել նաև հասարակություններում առկա նախապաշարմունքների հաղթահարմանը և տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը։

Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել հայ և թուրք լրագրողների համատեղ մեդիա շրջայցի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան–Թուրքիա կարգավորմանը. անդրսահմանային կապերի ընդլայնում» ծրագրով։ Ծրագիրն իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Հրանտ Դինք հիմնադրամը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը՝ TEPAV-ը։

Tags: ԹուրքիաՀայաստան
Նախորդ Լուրը

Իրանի նախագահը Հայաստան կայցելի

Այլ Լուրեր

Իրան

Իրանի նախագահը Հայաստան կայցելի

15/10/2026
Ադրբեջան

Թուրքիան նախարարական մակարդակով կմասնակցի COP17-ին, Ադրբեջանի մասնակցությունը դեռ հաստատված չէ. Փաշինյան

15/10/2026
Հայաստան

Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն, իսկ ըմբիշ Արամայիս Հարությունյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզի համար

15/10/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երրորդ երկրով պայմանավորելը ճիշտ քաղաքականություն չէ․ Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ 

15/10/2026

Իրանի նախագահը Հայաստան կայցելի

15/10/2026

Իրանի և ևս 13 երկրների պատվիրակություններ լքել են Բաքվում անցկացվող գագաթնաժողովի դահլիճը (տեսանյութ)

15/10/2026

Վրաստանում ոչ ոք իրեն անվտանգ չի զգում. Զուրաբիշվիլի

15/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)