15-10-2026 / 18:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է արտահանման ծավալը հասցնել տարեկան 10 մլրդ դոլարի․ Մեհմեթ Քայա

2026/10/15 18:12
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Տնտեսություն

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումն ու տնտեսական հարաբերությունների զարգացումը կարող են զգալիորեն ընդլայնել տարածաշրջանային առևտրի հնարավորությունները։ Այս մասին հայ և թուրք լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մեհմեթ Քայան, հայտնում է Region Monitor-ը։

Նրա գնահատմամբ՝ բաց սահմանների և բարիդրացիական հարաբերությունների պայմաններում Թուրքիայից Հայաստան և Հայաստանի հարևան երկրներ արտահանման ծավալը կարող է հասնել տարեկան 10 մլրդ դոլարի։ Միաժամանակ Քայան նշել է, որ սահմանի բացման հնարավոր տնտեսական օգուտները ճշգրիտ հաշվարկելը հեշտ չէ։

«Եթե պետությունները վերացնեն մեր միջև եղած պատերը, մենք՝ գործարարներս, շատ լավ կհասկանանք միմյանց։ Նախևառաջ պետք է բացվեն սահմանային անցակետերը, ընդ որում՝ ամբողջությամբ»,- ընդգծել է նա։

Ներկայացնելով Դիարբեքիրի տնտեսական ներուժը՝ Քայան նշել է, որ տարածաշրջանում զարգացած են գյուղատնտեսությունը, մետաղամշակումը, տեքստիլ արդյունաբերությունը, մարմարի և շինանյութերի արտադրությունը, ինչպես նաև շինարարությունը։

Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ուղղություններից նա առանձնացրել է զբոսաշրջությունը, ներդրումներն ու գործարարների փոխադարձ այցելությունները։

Քայայի գնահատմամբ՝ Հայաստանը տարածաշրջանի, մասնավորապես՝ քուրդ ներդրողների համար կարող է դառնալ եվրասիական շուկաներ դուրս գալու կարևոր հարթակ։ Իր հերթին, Դիարբեքիրում ներդրումներ կատարելը հայ գործարարներին հնարավորություն կտա ընդլայնելու գործունեությունը դեպի Իրաք, Սիրիա և Մերձավոր Արևելքի այլ շուկաներ։

Պալատի նախագահի խոսքով՝ թեև կազմակերպության անդամների շրջանում Հայաստանի հետ անմիջականորեն համագործակցող ընկերությունները շատ չեն, տարածաշրջանի քուրդ գործարարներն արդեն տնտեսական գործունեություն են ծավալում Հայաստանում և Վրաստանում։

Քայան միաժամանակ ընդգծել է, որ միայն սահմանային անցակետերի բացումը բավարար չէ առևտրի արագ զարգացման համար։ Անհրաժեշտ են նաև կառավարությունների քաղաքական կամքը, համապատասխան իրավական կարգավորումները, մաքսային համաձայնագրերը և մաքսատուրքերի նվազեցումը։ Նա առաջարկել է դիտարկել նաև ազատ առևտրի համաձայնագրի կնքման հնարավորությունը։

«Պետությունները առևտուր չեն անում․ նրանք վերացնում են առևտրի ճանապարհին եղած խոչընդոտները։ Իսկ առևտուրը զարգացնում են մեզ նման կառույցներն ու գործարարները»,- նշել է նա։

Քայան հայտնել է, որ Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատը դիտարկում է Հայաստան գործարար և զբոսաշրջային այց կազմակերպելու հնարավորությունը։ Նախատեսվում է հայ գործընկերների հետ քննարկել համագործակցության ուղղությունները և կառավարություններին ներկայացնելու համար մշակել առևտրի զարգացման առաջարկություններ։

Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանը՝ պալատի նախագահը կարևորել է նաև Դիարբեքիրի հայկական մշակութային ժառանգության պահպանությունը։ Նրա խոսքով՝ հայկական եկեղեցիների վերանորոգմանը զուգահեռ այցելությունների թիվն աճել է։ Պալատը տեղի հայկական հիմնադրամի ղեկավարության հետ համագործակցում է մշակութային արժեքների պահպանման, վերականգնման և զբոսաշրջային ներուժի զարգացման ուղղությամբ։

«Առևտրում կրոնը, լեզուն ու ազգությունը նշանակություն չունեն։ Առևտրի զարգացմանը զուգահեռ մարդկանց մտքերում եղած նախապաշարմունքներն էլ արագ կվերանան։ Որքան զարգացնենք փոխադարձ առևտուրը, այնքան կամրապնդվի մեր խաղաղությունը»,- ասել է Քայան։

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան–Թուրքիա կարգավորմանը. անդրսահմանային կապերի ընդլայնում» ծրագրի շրջանակում կազմակերպված հայ և թուրք լրագրողների համատեղ մեդիա շրջայցի ընթացքում։ Ծրագիրն իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Հրանտ Դինք հիմնադրամը և TEPAV-ը։

Tags: Հայ-թուրքական կարգավորում
Նախորդ Լուրը

Կապանում Իրանի նոր հյուպատոսն ընդգծել է Սյունիքի ռազմավարական կարևորությունը Թեհրանի համար

Այլ Լուրեր

Իրան

Կապանում Իրանի նոր հյուպատոսն ընդգծել է Սյունիքի ռազմավարական կարևորությունը Թեհրանի համար

15/10/2026
Թուրքիա

Թուրքիայում վրացի ընդդիմադիր գործչի են ձերբակալել

15/10/2026
Թուրքիա

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երրորդ երկրով պայմանավորելը ճիշտ քաղաքականություն չէ․ Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ 

15/10/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է արտահանման ծավալը հասցնել տարեկան 10 մլրդ դոլարի․ Մեհմեթ Քայա

15/10/2026

Կապանում Իրանի նոր հյուպատոսն ընդգծել է Սյունիքի ռազմավարական կարևորությունը Թեհրանի համար

15/10/2026

Թուրքիայում վրացի ընդդիմադիր գործչի են ձերբակալել

15/10/2026

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երրորդ երկրով պայմանավորելը ճիշտ քաղաքականություն չէ․ Դիարբեքիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ 

15/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)