06-06-2026 / 12:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանը Սուրբ Սոֆիայի տաճարի հարցում կշռադատված որոշում է ակնկալում Թուրքիայից

2020/07/03 09:46
Թուրքիա, Հասարակություն

Ռուսաստանի ԱԳՆ-ն Թուրքիայից կշռադատված որոշում է ակնկալում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու նախաձեռնության հարցում։ Այս մասին հուլիսի 2-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հետևում ենք Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ տեղի ունեցող զարգացուներին։ Ակնկալում ենք, որ այդ բացառիկ կոթողի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ կշռադատված որոշում կկայացվի՝ հաշվի առնելով հավատացյալների համար այս հարցի կարևորությունը, խնդրի հայտնի միջկրոնական համատեքստը, ինչպես նաև՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների կառավարման ոլորտում կուտակված փորձը», – նշել է Զախարովան։

Նա ընդգծել է տաճարի՝ որպես համամարդկային ժառանգության բացառիկ նշանակությունն ու կարևորությունը և այն, որ Սուրբ Սոֆիան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոթողների ցանկում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ խստորեն կպահպանվեն կառույցի կարգավիճակի, ինչպես նաև՝ նրա ամբողջականության պահպանման ու հասանելիության վերաբերյալ պահանջները։

Բյուզանդական բացառիկ պատմաճարտարապետական կոթող հանդիսացող Սուրբ Սոֆիան շուրջ հազար տարի որպես քրիստոնեական տաճար է գործել, իսկ օսմանյան Մեհմեթ Ֆաթիհ սուլթանի կողմից 1453թ․ Կոստանդնուպոլսի գրավումից հետո վերածվել է մզկիթի։ 1930-ականներին մզկիթը փակվել է, ավելի ուշ տաճարը վերաբացվել է որպես թանգարան և այդ կարգավիճակը պահպանում է մինչ օրս։ Այսօր Սուրբ Սոֆիայի թանգարանը Ստամբուլի կարևորագույն տեսարժան վայրերից մեկն է, ուր ամեն տարի բազմահազարավոր զբոսաշրջիկներ են այցելում։ Սակայնը Թուրքիայի իշխանությունները օրակարգ են բերել այս պատմական կառույցը կրկին մզկիթի վերածելու հարցը, ինչը հարուցել է քրիստոնյա աշխարհի դժգոհությունը։

Նախորդ Լուրը

Covid-19-ը տարածաշրջանում․ Հուլիսի 2

Հաջորդ Lուրը

Իրանը փոխհատուցում կվճարի կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ընտանիքներին

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում յուրաքանչյուր երրորդը գործազուրկ է

05/06/2026
Unrecognizable blonde girl sitting back to camera, the door opens and a man enters the room and stands facing her, waist down.
Հասարակություն

Վրաստանում ընտանեկան բռնության համար քրեական հետապնդման է ենթարկվել 4585 մարդ

05/06/2026
Հայաստան

Սեպտեմբերից ավագ դպրոցերում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ

05/06/2026
Հաջորդ Lուրը

Իրանը փոխհատուցում կվճարի կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ընտանիքներին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)