05-06-2026 / 00:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի ԱԳՆ-ի արձագանքը Ադրբեջանի նախագահի հայտարարություններին

2020/07/09 10:27
Արցախ, Քաղաքականություն

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:

«Հուլիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղի հեռուստաընկերություններին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մասում օգտագործելով այնպիսի տոնայնություն և բառապաշար, որը դուրս է տարրական դիվանագիտական էթիկայի շրջանակներից։ Ադրբեջանի նախագահը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա՝ անգործության մեջ կտրուկ մեղադրանքներ հնչեցնելով նրանց հասցեին։ Խոչընդոտելով բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնմանը, անընդհատ կասկածի տակ դնելով վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը և սպառնալով ուժի կիրառմամբ, փորձելով խեղաթյուրել հակամարտության էությունը, սեփական երկրում խրախուսելով ռասիստական և հակամարդկային հայացքներն ու վարքագծի մոդելները, ադրբեջանական իշխանությունները կանխամտածված կերպով լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Եվ վերոհիշյալ հարցազրույցը դրա ևս մեկ վառ ապացույցն է։

Այս կապակցությամբ բնորոշիչ է Ադրբեջանի վերաբերմունքը բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնմանը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր փուլերում բանակցություններն իրականացվել են տարբեր ձևաչափերով։ Սակայն ամենաարդյունավետը եղել են Արցախի ուղղակի մասնակցությամբ բանակցությունները՝ ինչպես երկկողմ՝ Արցախ-Ադրբեջան, այնպես էլ եռակողմ՝ Արցախ-Ադրբեջան-Հայաստան հիմունքներով։ Հենց եռակողմ ձևաչափով՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ, հնարավոր եղավ հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացում ամենանշանակալի արդյունքին` 1994 թ. մայիսին հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի ստորագրմանը։ Այդ է պատճառը, որ փորձելով հետաձգել եռակողմ բանակցությունների վերականգնումը, Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։ Հարցազրույցում բերված ինչպես պատմական, այնպես էլ իրավական փաստարկները չեն դիմանում որևէ քննադատության։

Սակայն, եթե Ադրբեջանի նախագահի կողմից տարածաշրջանի պատմության չիմացությունը լոկ անվնաս ֆոն է ստեղծում, ապա նրա մոլորությունները միջազգային իրավունքի ոլորտում կարող են լուրջ սպառնալիք լինել Հարավային Կովկասի խաղաղության ու անվտանգության համար։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վկայակոչումը ամբողջովին հիմնազուրկ է, և անհաջող փորձ է՝ քողարկելու իր ագրեսիվ, ռազմատենչ քաղաքականությունը: Նախ` Ադրբեջանը չէր ենթարկվել ագրեսիայի, որպեսզի կիրարկեր ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը: Ընդհակառակը՝ հենց Ադրբեջանն է իր գործողություններով քաղաքական խնդիրը փոխակերպել զինված հակամարտության՝ փորձելով ուժով ճնշել արցախցիների ինքնորոշման իրավունքը, իսկ անկախություն ձեռք բերելուց հետո՝ լայնածավալ պատերազմ սանձազերծելով Արցախի Հանրապետության դեմ: Երկրորդ՝ 1994 թ. մայիսին Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրեցին հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր՝ դրանով իսկ վերջ դնելով հակամարտության ռազմական փուլին և ստանձնելով այն խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորություն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել ադրբեջանական կողմին, որ միջազգային վեճերի բացառապես խաղաղ միջոցներով լուծումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:

Բաքվի բոլոր շահարկումներն առ այն, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածն իրեն իրավունք է տալիս ուժ կիրառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում, մերժվել են միջազգային հանրության կողմից 2016 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը միակարծիք էին, որ պետք է խստորեն պահպանվեն 1994 թ. հրադադարի և դրա ամրապնդման մասին 1995 թ. համաձայնագրերը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության շուրջ միջազգային հանրության միասնական դիրքորոշման ֆոնին Ադրբեջանի՝ նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները չեն կարող այլ կերպ գնահատվել, քան իրեն միջազգային հանրության և միջազգային իրավունքի սահմաններից դուրս հռչակելու փորձ: Սեփական սխալների և սխալ հաշվարկների համար ուրիշներին անիմաստ և անհեռանկար կերպով մեղադրելու փոխարեն Ադրբեջանը պետք է անշեղորեն կատարի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իր ստանձնած պարտավորությունները և բարեխղճորեն վարի լիարժեք ձևաչափով բանակցություններ»:

Նախորդ Լուրը

Մահմուդ Աբասը պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցություններն Իսրայելի հետ

Հաջորդ Lուրը

Բասեսկու, թե՞ ֆեսով կայսր․ Ո՞վ է ԵԽ Հայաստանի հարցերով զեկուցողը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Շուշիի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին nչնչաgման վտանգի տակ է

03/06/2026
ԱՄՆ

Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը կախված է Իրանի շուրջ զարգացումներից. ТАСС

03/06/2026
Անվտանգություն

ԵՄ-ն քննարկում է զինապարտ ուկրաինացի տղամարդկանց փախստականի կարգավիճակ չտալու հարցը

03/06/2026
Հաջորդ Lուրը
Romanian President Traian Basescu (L) and his Azerbaijan counterpart Ilham Aliyev pour water at the root of a tree during the opening ceremony of the "Heydar Aliyev Foundation", in Bucharest 24 September 2007. Heydar Aliyev Foundation is a non-governmental, non-commercial organization esytablish in May 2004 in memory of Azerbaijani leader people Heydar Aliyev. AFP PHOTO DANIEL MIHAILESCU (Photo credit should read DANIEL MIHAILESCU/AFP via Getty Images)

Բասեսկու, թե՞ ֆեսով կայսր․ Ո՞վ է ԵԽ Հայաստանի հարցերով զեկուցողը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում

04/06/2026

ՌԴ-ն խաղաղության պայմանագրի ստորագրման համար պատրաստ է հարթակ տրամադրել ՀՀ-ին և Ադրբեջանին. Գալուզին

04/06/2026

Թուրքիան բարեկարգում է դեպի Հայաստանի սահման տանող երթուղին

04/06/2026

ԵՄ-ի օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդերլանդների հետ

04/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)