04-04-2026 / 19:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նորա Արիսյանը մասնակցում է Սիրիայի խորհրդարանական ընտրություններին

2020/07/10 10:20
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Հուլիսի 19-ին Սիրիայի խորհրդարանում տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններին մասնակցող հայազգի թեկնածու Նորա Արիսյանի խոսքով՝ այս անգամ ընտրապայքարը փոքր-ինչ այլ կերպով է ընթանում՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի տարածմամբ:

Նա առաջադրվել է Դամասկոսի շրջանից, ընտրապայքարին մասնակցում է «Շամի դրոշը» անվանումն ունեցող եռանդամ խմբով:

«Մենք անկուսակցական ենք: Մոտավորապես 1800 թեկնածու կա: Դամասկոսը տասներեք աթոռ ունի խորհրդարանում»,- ասաց նա:

Նորա Արիսյանը մատնանշեց՝ ինքը գործող խորհրդարանում Արտաքին հարաբերությունների և Մարդու իրավունքների հանձնաժողովների անդամ է, այս ընթացքում փորձել է արդյունավետ աշխատել:

«Կարծում եմ՝ լավ դերակատարում եմ ունեցել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Միշտ մասնակցել եմ Սիրիա ժամանած բոլոր երկրների խորհրդարանական խմբերի ընդունելություններին, ժողովներին, ներկայացրել եմ Սիրիայի դիրքորոշումը, երկրի վիճակը: Ինձ նաև բազմիցս հարցեր են ուղղել Սիրիայում քրիստոնյաների վիճակի մասին»,- ասաց նա:

Հիմա, ըստ հայազգի թեկնածուի, Սիրիայում խորհրդարանական ընտրելիս Սիրիայում հաշվի են առնելու, թե պատերազմից հետո երկրում ստեղծված տնտեսական խնդիրները լուծելու ինչ ծրագրերով են քաղաքական ուժերը հանդես գալու:

«Առաջնահերթություն են տնտեսական խնդիրների լուծումը և Սիրիայի վերականգնումը: Սրանք այն հարցերն են, որոնք լուծելու վրա պետք է աշխատի հաջորդ խորհրդարանը»,- ասաց նա:

Նորա Արիսյանն էլ, իր խոսքով, անձամբ աշխատելու է երկրի կյանքում մշակութային կյանքի վերականգնման վրա: «Ես տիրապետում եմ այս ոլորտին: Նաև տիրապետում եմ և աշխատանք եմ տանելու երկրի կրթական ոլորտի բարելավման ուղղությամբ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ 2020 թ. ձևավորվող խորհրդարանը պետք է որ տարբերվի նախորդից՝ 2016թ. ձևավորվածից: «Այն ժամանակ հաշվի առնվեցին պատերազմի հետևանքները: Մեր մեջ կային նահատակների կանայք, զավակներ, քույրեր, նույնիսկ պատերազմի վիրավորներ կային: Այս խավերը հաշվի էին առնվել, քանի որ առաջին խորհրդարանն էր, որ ձևավորվում էր պատերազմը սկսելուց հետո: Հիմա էլ, կարծում եմ, որ այս ձևաչափը հաշվի կառնվի, բայց շեշտը կդրվի ավելի երիտասարդների և կանանց վրա»,- ասաց նա:

Լինելով Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական հանձնաժողովի նախագահ՝ Նորա Արիսյանը նշեց, որ եթե այս անգամ էլ անցնի խորհրդարան՝ շարունակելու է աշխատել երկու երկրների հարաբերությունների խորացման ուղղությամբ:

«Շնորհակալ եմ Հայաստանի պատգամավորներին և հատկապես Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի պատգամավորներին, որոնք ջանք չխնայեցին հարաբերությունները զարգացնելու հարցում: Մենք էլ ճիգ չխնայեցինք դրանք վերաաշխուժացնելու, ավելի խորացնելու ուղղությամբ: Տա Աստված, որ այս հարաբերություններն ավելի ամրապնդվեն ի շահ երկու երկրների և ժողովուրդների»,- ասաց նա:

Սիրիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված էր ապրիլի 13-ին, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգվեցին և նշանակվեցին հուլիսի 19-ին։

Նախորդ Լուրը

Վրաստանը բաց է 18 երկրի համար

Հաջորդ Lուրը

Պայթյուն Թեհրանում

Այլ Լուրեր

Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Իրան

Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

03/04/2026
Միջազգային

Աֆղանստանի և Պակիստանի սահմանին վերսկսվել են բախnւմները

03/04/2026
Հաջորդ Lուրը

Պայթյուն Թեհրանում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)