Իջևանի լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է` ինչպես է ադրբեջանական զինուժը զրահատեխնիկան տեղակայում բնակելի տների մերձակայքում` թիրախավորելով խաղաղ բնակչությանը:
Ավելի վաղ Իջևանում բրիֆինգի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը ասել էր. «Ես բրիֆինգից հետո իմ մոտ եղած տեղեկությունները կփոխանցեմ ձեզ, թե ինչպես տների մերձակայքում թիրախավորում են զրահատեխնիկա` թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Այս պահին ունենք համապատասխան ապացույցներ»: