Հայաստանի վարչապետը հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների ժամանակ զոհված 4 զինծառայողներին հետմահու պարգևատրելու միջնորդություն է ներկայացրել:
«Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին և Գրիշա Մաթևոսյանին Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգևատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը:
Խոնարհվում եմ Ձեր և Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ և Ձեր սխրանքին: Եվ կլինե՛նք:
Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը», – Ֆեյսբուքում գրում է Նիկոլ Փաշինյանը: