24-06-2026 / 16:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը

2020/08/12 09:11
Թուրքիա, Կարևոր, Հայաստան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը:

«Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ: Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը առիթը բաց չի թողնում արժևորելու Օսմանյան ժառանգությունը՝ այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում նույն Օսմանյան կայսրության կողմից մի շարք պետությունների` այդ թվում Հայաստանի Հանրապետության հետ կնքված Սևրի պայմանագրի հիշատակումից:

Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել: Թուրքիան, խուսափելով առերեսվել իր անցյալի հետ և ուրիշներին կոչ անելով «պատմությունից  թշնամանքի փոխարեն դասեր քաղել», շարունակում է Հայոց ցեղասպանությունն արդարացնելու և հայ ժողովրդին նոր ոճրագործություններով սպառնալու ավանդական քաղաքականությունը:

Թուրքիայի կողմից մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը, Հայաստանի հանդեպ որդեգրած ռազմատենչ կեցվածքը հարևան տարածաշրջաններն ապակայունացնելու Թուրքիայի ներկա կառավարության ծավալապաշտական քաղաքականության մասն են կազմում: Միայն այդ քաղաքականության վերանայումը և Թուրքիայի կողմից անցյալի հետ առերեսվելու կարողությունը ճանապարհ կհարթեն մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև իրական հաշտության համար»,- այս մասին ասված է Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում:

Նախորդ Լուրը

Թուրք ուժայինները Իրաքում և Թուրքիայում 10 քուրդ զինյալի են սպանել

Հաջորդ Lուրը

Լիբանանից ՀՀ է տեղափոխվել 56 հոգի. ևս 45-ը հայրենիք կժամանեն հումանիտար օգնության 3-րդ ինքնաթիռով

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստան-Վրաստան առևտուրը 5 ամսում աճել է գրեթե 50%-ով

24/06/2026
Հայաստան

ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային վարկային համաձայնագիրը

24/06/2026
Կարևոր

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև կընտրի ԵԱՏՄ-ն

24/06/2026
Հաջորդ Lուրը

Լիբանանից ՀՀ է տեղափոխվել 56 հոգի. ևս 45-ը հայրենիք կժամանեն հումանիտար օգնության 3-րդ ինքնաթիռով

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան-Վրաստան առևտուրը 5 ամսում աճել է գրեթե 50%-ով

24/06/2026

Լեհ պատգամավորը կոչ է արել երկրից վտարել բոլոր ուկրաինացիներին

24/06/2026

ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային վարկային համաձայնագիրը

24/06/2026

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև կընտրի ԵԱՏՄ-ն

24/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)