20-11-2025 / 03:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սեւրի դաշնագիրը ստորագրած պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի երիտասարդները հատուցման կոչ են հղել Թուրքիային

2020/08/18 10:07
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը Սևրի Դաշնագրի ստորագրության 100-ամյակի առիթով նախաձեռնել է դաշնագիրը ստորագրած պետությունների ընկերվար երիտասարդական միությունների հետ համատեղ հայտարարության հրապարակում, որը ներկայացնում ենք ստորև.

Սևրի դաշնագիրը հանդիսանում է միակ իրավական միջազգային փաստաթուղթը, որն ապահովում  է Հայոց Ցեղասպանության արդար հատուցումը, այն ստորագրվել է Առաջին Համաշխարհային պատերազմից հետո 1920-ին Փարիզի խաղաղության վեհաժողովի ընթացքում Դաշնակից ուժերի և Թուրքիայի միջև:

Հիմք ընդունելով այն բանաձևը, որը միաձայնությամբ ընդունվել է Երևանում Ընկերվարական Երիտասարդական Միջազգային Միության (ԸԵՄՄ/IUSY) համաշխարհային խորհրդի ժողովին (2015),  որը դատապարտում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը.

Մենք` Սևրի դաշնագիրը ստորագրած երկրների կամ նրանց իրավահաջորդ պետությունների ընկերվարական և ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական կազմակերպություններս, վերահաստատում ենք Սևրի պայմանագրի կարևորությունը և կոչ ենք անում Թուրքիային ձեռնարկել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման քայլեր և սկսել հայ ազգի իրավունքների վերականգման գործընթացը:

Մենք համոզված ենք, որ սա երկու երկրների ժողովուրդների միջև փոխվստահություն և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ միջոցն է:

Հայտարարությունը ստորագրված է հետեւյալ երիտասարդական կազմակերպությունների կողմից

Բելգիա – Երիտասարդ սոցիալիստներ
Բելգիա – Սոցիալիստ երտասարդների շարժում
Թուրքիա – Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական
Իտալիա – Երիտասարդ դեմոկրատներ
Լեհաստան – Երիտասարդ սոցիալ դեմոկրատների միություն
Խորվաթիա – Խորվաթական սոցիալ դեմոկրատական երիտասարդներ
Կանադա – Կանադայի նոր դեմոկրատական երիտասարդներ
Հայաստան – ՀՅԴ երիտասրդական – ՀՅ Դաշնակցության երիտասարդական միություն
Հունաստան – Համահունական սոցիալիստական շարժում – ՊԱՍՈԿ երիտասարդական
Հնդկաստան – Երիտասարդ քվեարկողների կուսակցություն
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն – Մակեդոնիայի սոցիալ դեմոկրատ երիտասարդներ
Նոր Զելանդիա – Նոր Զելանդիայի երիտասարդ լեյբորիստներ
Չեխիա – Երիտասարդ սոցիալ դեմոկրատներ
Պորտուգալիա – Երիտասարդ սոցիալիստներ
Սերբիա – Ազատություն և արդարություն կուսակցության երիտասարդներ
Սլովենիա – Սոցիալ դեմոկրատականների երիտասարդական ֆորում
Ֆրանսիա – Սոցիալիստ երիտասարդների շարժում

Հիշեցնենք, որ Առաջին աշխարհամարտի ավարտից 2 տարի անց Թուրքիայի սուլթանական կառավարության և պատերազմում հաղթած պետությունների՝ այդ թվում Հայաստանի միջև 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր 160 հազար քկմ:

Նախորդ Լուրը

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները ՌԴ-ում մասնակցում են «Էշելոն-2020» զորավարժությանը

Հաջորդ Lուրը

Ադրբեջանում և Վրաստանում Իրանի նոր դեսպաններ են նշանակվել

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Հայաստան

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

19/11/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանում և Վրաստանում Իրանի նոր դեսպաններ են նշանակվել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)