Իրանում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են 2021 թվականի հունիսի 18-ին: Այդ մասին օգոստոսի 24-ին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Ջամալ Օրֆը:
«Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի հետ համաձայնեցումից հետո (որոշում Է ընդունվել) ընտրություններն անցկացնել 2021 թվականի հունիսի 18-ին»:
Օգոստոսի 23-ին Օրֆը հայտակարել Է, որ ընտրական գործընթացի սկիզբը պլանավորված Է 2021 թվականի փետրվար – մարտին: