03-10-2026 / 01:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբանանի հայ պատգամավորական բլոկը փրկության կառավարություն կազմելու կոչ է արել

2020/09/03 11:08
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Լիբանանի հայ պատգամավորական բլոկի ներկայացուցիչներ, պատգամավորներ Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը և Ալեքսանդր Մաթոսյանը հանդիպել են Լիբանանի նորանշանակ վարչապետ Մուստաֆա Ադիբին:

Հանդիպման ավարտից հետո ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին հայտնել է, որ վարչապետի հետ խորհրդակցություններն արդյունավետ էին, քննարկել են կարճ ժամկետում կառավարություն ձևավորելու հարցը:

Բագրատունին շեշտել է, որ իրենք կոչ են արել փրկության կառավարություն ձևավորել, որը կլինի ներդաշնակ, կունենա ընդունակ նախարարներ և կստանձնի պատասխանատվություն:

«Վարչապետն ինքն է հստակեցնելու կառավարության տեսակը, և եթե քաղաքական մասնակցության կարիք լինի, ապա այդ ձևով կմասնակցնենք, եթե ոչ քաղաքական մասնակցություն է, ապա ունենք և՛ կին, և տղամարդ անհատներ, որոնք կարող են պաշտոններ ստանձնել»,-նշել է Բագրատունին՝ շեշտելով, որ պետք է շրջանառությունից հանել կառավարության 3-4 ամիս կյանք ունենալու մասին լուրերը, որովհետև կառավարությունը ժողովրդի վստահությանն է արժանանում խորհրդարանի միջոցով:

Հիշեցնենք, որ Մուստաֆա Ադիբը Լիբանանի վարչապետ է նշանակվել օգոստոսի 31-ին: Նախորդ կառավարությունը՝ վարչապետ Հասան Դիաբի գլխավորությամբ, հրաժարական էր տվել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի պատճառով: Ադիբը խոստացել է նոր կառավարություն կազմել 2 շաբաթվա ընթացքում:

Նախորդ Լուրը

Թուրքիայում հայտարարվել է Covid-19-ի 1-ին ալիքի 2-րդ բռնկման մասին

Հաջորդ Lուրը

Թուրքիայում մեծ ոգևորությամբ են ընդունել Ալիևի հայտարարությունը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Եգիպտոսն ու Եթովպիան նոր լարվածության ֆոնին փոխադարձաբար արտաքսել են դիվանագետների

02/10/2026
Անվտանգություն

Հարավային Կորեան Ուկրաինայից բացատրություն է պահանջել՝ հյուսիսկորեացի ռազմագերիների հարցով

02/10/2026
ԱՄՆ

Նավթը թանկացել է Չինաստանի արտահանման սահմանափակումների և Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին

02/10/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում մեծ ոգևորությամբ են ընդունել Ալիևի հայտարարությունը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սանկտ Պետերբուրգում պատմական առանձնատուն է հրդեհվել

02/10/2026

Ադրբեջանում սկանդալ է հասունանում Հայաստան անցած զինծառայողի շուրջ

02/10/2026

Թուրքիայում ադրբեջանցի վարորդը բեռնատարով վթարի է ենթարկվել

02/10/2026

TRIPP-ը հասել է գործնական իրականացման փուլ․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան

02/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)