13-04-2026 / 11:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ստամբուլում կանգնեցվել է Կոմիտասի հուշարձանը

2019/11/25 07:32
Թուրքիա

Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի բակում տեղադրվել է հայ մեծ երաժիշտ, մանկավարժ և խմբավար Կոմիտասի հուշարձանը: Այս մասին հայտնում է arevelk.am-ը:

«Հուշարձանի բացումը կատարվել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հովանու ներքո, իսկ հովանավորն է Սարգիս Գյուլեքեչը: Կոմիտասի հուշարձանի հեղինակը պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է։ Նա հուշարձանի բացմանը խոսել է Կոմիտասի դերի և իր կատարած աշխատանքի մասին»,-ասված է տեղեկատվության մեջ:

Նշենք, որ իր կյանքի որոշ շրջան Կոմիտասը գործել է Պոլսում, ստեղծել «Գուսան» հանրահայտ երգչախումբը, որը մեծ դեր է ունեցել պոլսահայության կյանքում:
 
1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից հետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։
 
Կոմիտաս վարդապետը վախճանվել է 1935 թ. հոկտեմբերի 22-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

Նախորդ Լուրը

Գրեհեմը խոստովանել է, որ Հայոց ցեղասպանության բանաձևի վրա վետո է դրել Սպիտակ տան ուղղորդմամբ

Հաջորդ Lուրը

Իսրայելցի հրապարակախոս. «Հայաստանը, Վրաստանը և Ղարաբաղը պաշտպանում են ողջ աշխարհը Թուրքիայից և Ադրբեջանից»

Այլ Լուրեր

Թուրքիա

Էրդողանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

13/04/2026
Թուրքիա

Թուրքիայում 2040 թվականին կարգելվի ծխախոտի արտադրությունն ու վաճառքը. օրինագիծ

10/04/2026
Թուրքիա

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

10/04/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելցի հրապարակախոս. «Հայաստանը, Վրաստանը և Ղարաբաղը պաշտպանում են ողջ աշխարհը Թուրքիայից և Ադրբեջանից»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ուրուգվայում բացվել է TUMO-ի առաջին կենտրոնը

13/04/2026

Էրդողանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

13/04/2026

Թրամփը հրահանգել է շրջափակել Հորմուզի նեղուցը

13/04/2026

Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կլոր սեղան քննարկումը

10/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)