05-12-2025 / 05:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին

2020/09/25 13:32
Թուրքիա, Հասարակություն

Թուրքիայում իրավապահաները ձերբակալել են ընդդիմադիր ուժ համարվող քրդամե«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենին, հայտնում է Ermenihaber.am-ը:

Սիրիայի Քոբանի բնակավայրի վրա կատարված հարձակումների (2014թ․) պատճառով Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների դեմ Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում սեպտեմբերի 25-ի առավոտյան Կարսի նահանգային ոստիկանության վարչության աշխատակիցները ներխուժել են Բիլգենի տուն։

Խուզարկման աշխատանքներ իրականացնելուց հետո քաղաքապետին զրահամեքենայով տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։ 

Ի նշան բողոքի՝ բազմաթիվ կուսակցականներ հավաքվել են քաղաքապետի տան դիմաց։ 

Բացի այդ, Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը կուսակցության 82 անդամի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։ Նրանց թվում են HDP-ից ընտրված մեջլիսի նախկին պատգամավորներ, քաղաքապետներ, նահանգային և շրջանային կառույցների ղեկավարներ։  

Հիշեցնենք, որ 2014թ․ Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքի դեմ իսլամիստների հարձակման կապակցությամբ բողոքի ակցիաներ էին կազմակերպվել Թուրքիայի տարբեր բնակավայրերում։ Հոկտեմբերի 6-7-ին ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 46 մարդ էր մահացել, ևս 682-ը վիրավորվել։ Ընդհանուր առմամբ կալանավորվել էր 323 ցուցարար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր HDP-ի նախկին համանախագահներ Սուլեյման Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին բողոքի ակցիաների կազմակերպման ու այդ ժամանակ ոստիկանության հետ բախումների ընթացքում զոհ գնացած տասնյակ քաղաքացիների մահվան համար։ Վերջիներս այդ գործով կալանավորված են։         

Նախորդ Լուրը

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Հաջորդ Lուրը

Ադրբեջանական քարոզչամեքենան տվայտանքների մեջ. ՀՀ վարչապետի նախկին խորհրդական

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հասարակություն

Առողջապահական ապահովագրության մասին օրենքն ընդունվեց

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանական քարոզչամեքենան տվայտանքների մեջ. ՀՀ վարչապետի նախկին խորհրդական

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)