ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հոկտեմբերի 2-ին պատասխանելով լրագրողի հարցին, նշել է, որ տեղյակ է Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ Ադրբեջան տեղափոխման հրապարակումների հետ: Այս մասին հաղորդում է Ամերիկայի ձայնը:
«Ես նույնպես տեսել եմ այդ հաղորդագրությունը: Այս պահին միայն հետեւյալը կարող եմ ասել: Հուսով եմ ՝ դա ճիշտ չէ: Մենք տեսել ենք, թե ինչպես են Սիրիայի մարտական դիրքերից սիրիացի մարտիկները տեղափոխվում Լիբիա` ստեղծելով անկայունություն, ավելի մեծ խառնաշփոթ, ավելի լուրջ ընդհարումներ, ավելի լայնածավալ ռազմական գործողություններ: Այդ քալը նույն հետեւանքները կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այնպես որ, հուսով եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պոմպեոն:
Նա նշել է, որ այս կապակցությամբ հարցը պետք է ուղղել նախագահ Էրդողանին, թե ինչու է նա նման որոշում կայացրել և ընդգծել, որ Վաշինգոտնն ունի բավականին հետեւողական տեսակետ այս կապակցությամբ:
«Երբ տիրում է խառնաշփոթ, երբ առկա է քաղաքական էթնիկական լարվածություն, որը աճում է այս սահմաններում երկարատև հակամարտության արդյունքում, այն միջազգայնացնելով, երրորդ կողմի՝ զենքի, զինամթերքի, համակարգեր, նույնիսկ պարզապես խորհրդականների տրամադրումը, ավելի է բարդացնում իրավիճակը, մեծացնում մարդկային կորուստների ռիսկը և նվազեցնում խաղաղության հնարավորությունը»,- շեշտել է պետքարտուղարը:
Պոմպեոն ընդգծել է, որ ԱՄՆ կոչ է արել բոլոր կողմերին, պարզապես զերծ մնալ նման ….. և միայն հորդորել վերականգնել հրադադարի ռեժիմը և երկխոսություն ծավալել՝ խաղաղությանն ու կայունությանը հասնելու համար:
«Մենք սա անշուշտ հաղորդել ենք ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին, եւ Թուրքիային: Ես ծանոթացել եմ ԵՄ-ից հնչած ուղերձներին, և Խորվաթիայի վարչապետն ինձ ասաց նույն բանը: Դա այն ուղերձն էր, որը Եվրամիությունն ուղղեց Թուրքիային երեկ կայացած իրենց հանդիպման ժամանակ»,- ասել է Պոմպեոն: