21-05-2026 / 16:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու. Արցախի նախագահ

2020/10/03 08:22
Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Հայաստան

Հայոց փառքի ու պարծանքի արժանի բանակի գեներալնե՛ր,

սպանե՛ր, սերժանտնե՛ր,

զինվորնե՛ր, Զինակից ընկերնե՛ր,

Նվիրյալ կամավորնե՛ր,

Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են ծանր մարտեր: Հրետակոծության են ենթարկվել քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ազգն ու Հայրենիքը վտանգված են. վտանգված է մեր քաջ հայորդիների արյան գնով ազատագրված սեփական հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կերպով ապրելու և արարելու իրավունքը: Ուստի, հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում:

Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը: Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով։

Ես հավատում եմ ձեր ոգու արիությանը և բազկի ուժին: Լինե՛նք արժանի մեր Մեծ նախնիներին, բոլոր նրանց, ովքեր դարեր առաջ, Սարդարապատում, Մեծ հայրենականում, Արցախյան ազատամարտում, 2016 թվականի Ապրիլյան պատերազմում, 2020 թվականի Հուլիսյան մարտերում իրենց կյանքն են զոհաբերել, որպեսզի մեր մայրերի, քույրերի, զավակների յուրաքանչյուր առավոտ խաղաղությամբ բացվի, որպեսզի նրանց յուրաքանչյուր ժպիտ արժանապատվությամբ ու հպարտությամբ լցվի:

Լինե՛նք պատասխանատու մեր ներկա ու գալիք սերունդների առջև, որպեսզի թույլ չտանք դարավոր թշնամուն կրկին ցեղասպանել մեզ և յաթաղան ճոճել մեր գոյության ու արժանապատվության գլխին, որպեսզի հնարավորություն ու իրավունք ընձեռենք մեր գալիք սերունդներին լինելու և արարելու հավետ սեփական հողի վրա ու սեփական արժեքներով: Մենք բազում հաղթանակներ ենք տարել և ստեղծել ենք կազմակերպված ու մարտունակ, տարածաշրջանում հզոր ու հաղթանակած բանակ:

Հայոց բանակն այսօր ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն ու առանցքն է: Այժմ կրկին ժամն է ազգովի դառնալու մի կուռ ու հուժկու բանակ, մի ոգեղեն հայրենական պարիսպ, որին կբախվեն բոլոր օտար մրրիկներն ու ետ կշպրտվեն գլխակորույս կերպով: Վստահ եմ, որ դուք էլ եք կիսում իմ մտահոգություններն ու համոզմունքները, որ դուք էլ եք դավանում այն համազգային ու համամարդկային արժեքները, հանուն որոնց պետք է կանգնենք անկոտրում ու անվարան կերպով։ Սա մեր վերջին մարտն է, որը մենք անպայման միասին հաղթելու ենք:

Ձեզ հետ եմ մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

Ի զե՛ն:

Պատիվ ունենք:

Նախորդ Լուրը

Ես ծանոթ եմ սիրիացի զինյալներին Ադրբեջան տեղափոխելու մասին հրապարակումներին. Պոմպեո

Հաջորդ Lուրը

Գիշերը թեժ մարտեր են ընթացել. Արծուն Հովհաննիսյան

Այլ Լուրեր

Հայաստան

Հանրային հեռուստաընկերությունը ենթարկվել է լայնածավալ կիբեռհարձակման

21/05/2026
Կարևոր

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիա» շարականը (տեսանյութ)

21/05/2026
Թուրքիա

Երևանում տեղի է ունեցել սահմանային ջրերի օգտագործման հայ-թուրքական հանձնաժողովի նիստը

21/05/2026
Հաջորդ Lուրը

Գիշերը թեժ մարտեր են ընթացել. Արծուն Հովհաննիսյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

21/05/2026

Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսությունը փակելու հարցը

21/05/2026

Ռուսաստանն ու Չինաստանն իրականացնում են ավելի քան 200 մլրդ դոլար արժողությամբ նախագծեր

21/05/2026

Հանրային հեռուստաընկերությունը ենթարկվել է լայնածավալ կիբեռհարձակման

21/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)