25-09-2026 / 15:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար քայլերի շարունակականությանը

2019/11/28 12:07
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Ռուսաստանը կողմ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում  Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար քայլերի և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու նախաձեռնության շարունակականությանը։ Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով նոյեմբերի 17-21-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած լրագրողների փոխադարձ այցերին։

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են մի շարք հումանիտար հարցերում գործնական աշխատանքներ սկսել, այդ թվում՝ կազմակերպել մամուլի ներկայացուցիչների փոխադարձ այցեր», – նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ այցի մանրամասները քննարկվել են մարտին Վիեննայում կայացած վերջին բարձրաստիճան հանդիպման ժամանակ։ «Մենք այդ համատեղ միջոցառումը դիտարկում ենք որպես կողմերի՝ հայերի ու ադրբեջանցիների միջև կոնտակտներ ձևավորելու մտադրության արտահայտություն։ Մենք կարծում ենք, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված նմանատիպ հումանիտար միջոցառումները արժե շարունակել և մենք, անկասկած, կաջակցենք դրան։ Հնարավոր ուղղություններից մեկը կարող է լինել կողմերի տարածքում ազատազրկված անձանց ճակատագրի թեթևացումը, ինչ մասին ասվել է նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոսկովյան հանդիպմանը հետևած հայտարարության մեջ», – ասել է Զախարովան։

Նախորդ Լուրը

Լավրովը դեկտեմբերի 2-3-ը կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ի. Ալիևին

Հաջորդ Lուրը

ԵԽ-ի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնեց Վրաստանը

Այլ Լուրեր

Թուրքիա

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը վճռականորեն առաջ է մղվում․ Փաշինյան

25/09/2026
Ադրբեջան

Գուրմուկավանքում Ադրբեջանի աշխատանքները դժգոհություն են առաջացրել Վրաց պատրիարքարանում

25/09/2026
Ադրբեջան

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները

25/09/2026
Հաջորդ Lուրը

ԵԽ-ի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնեց Վրաստանը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի ԶՈՒ շտաբի պետերը արտակարգ հանդիպում կանցկացնեն

25/09/2026

Թրամփը հայտնել է, որ Ուկրաինան կստանա Patriot հրթիռներ արտադրելու լիցենզիաներ․ Զելենսկի

25/09/2026

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը վճռականորեն առաջ է մղվում․ Փաշինյան

25/09/2026

ԱՄՆ-ը Սիրիային է վերադարձրել երկրից ապօրինի դուրս բերված 36 պատմական արժեք

25/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)